Բարեկամական Հանդիպում Ֆրանսիայի Դեսպանի հետ

Հինգշաբթի 12 նոյեմբեր 2015-ի առաւօտեան ժամ 11-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Առաջնորդարանի իր հիւրասենեակում ընդունեց այցելութիւնը Ֆրանսիայի դեսպան՝ պրն. Բրունօ Ֆօչըրի և նոյն դեսպանատան մշակութային կցորդին՝ պրն. Հանսէլ Ուպչոյի:

Հանդիպման ընթացքին կողմերը խօսեցին ընդհանրապէս Իրանի և Ֆրանսիայի հայ գաղութների, ինչպէս նաև երկու երկրները շահագրգռող այժմէական հարցերի և իսլամական պետութիւն կոչւած ահաբեկչական կազմակերպութեան անմարդկային արարքների մասին: