Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ծանօթացում Իրանի Հայ Արհեստաւորների Միութեան ծաւալող աշխատանքների հետ

Ալիք - Իրանի Հայ արհեստաւորների միութիւնը Թեհրանի հայկական իրականութեան մէջ գործող այն մասնագիտական միութիւնների շարանում է, որի առաքելութիւնը ոչ միայն հայ արհեստաւորներին ի մի բերելն է, այլեւ համայնքում բարեսիրական եւ ազգօգուտ աշխատանքների իրականացումը: Ահաւասիկ այդ կարեւոր հանգամանքից ելնելով միութեան աշխատանքների մասին հէնց միութեան «Արամ Մանուկեան» անունը պարունակող սրահում հարցազրոյց ենք ունեցել միութեան վարչութեան նախագահի եւ վարչութեան անդամների հետ:

Վարչութեան նախագահ՝ Յակոբ Յակոբեանի հետ զրոյցի ընթացքում նա անդրադառնալով վարչութեան երկամեայ ժամանակաշրջանում տարւած աշխատանքներին, այսպէս նշեց. «Գործող եօթ հոգանոց վարչութիւնը բաղկացած է հետեւեալ անհատներից՝ Արշալոյս Յարութիւնեան, Ռազմիկ Աբեդի, Ռազմիկ Այդինեան, ՎարազԱւետեան, Էլբեկ Խեչումեան Ժորժիկ Խուդավերդեան եւ ես»: Նա աւելացրեց շուտով լրանալու է գործող վարչութեան երկամեայ աշխատանքային շրջանը եւ ընդգծեց. «Այս երկամեայ աշխատանքային շրջանի կարեւորագոյն աշխատանքներից էր միութեան վերանորոգչական աշխատանքը, որը հիմնական վերանորոգութեան իմաստով էր, այդ առումով սրահը նորոգւեց, նախկին բեմի փոխարէն տարածքը մեծացրեցինք, փոխեցինք յատակը եւ մեր մասնագէտների միջոցով բարեկարգւեց առաստաղը, փոխեցինք խոհանոցի կահոյքը, դռները եւ մի խօսքով այն ամէնը, ինչ հարկաւոր էր արդիական եւ յարմարաւէտ տարածք ունենալու համար: Ծախսի մի մասը հոգաց միութիւնը, մի մասը նւիրատւութիւն կատարւեց, մի մասն էլ պարտքի կարգով էր, բայց բարեբախտաբար այսօր միութիւնը փակել է իր պարտքերը եւ ինչպէս տեսնում էք ամէն ինչ կատարւած է ըստ հնարաւորին լաւագոյն ձեւով: Այսօր հնարաւոր է միութիւնը օգտագործել հարսանիքների, նշանադրութեան եւ ընտանեկան խրախճանքների համար:

Ինչպէս գիտէք Արհեստաւորների միութիւնը մարզա-մշակութային միութիւն չէ, եւ փորձում ենք օգտակար հանդիսանալ, թէ՛ միութիւններին, թէ՛ մեր կրթօջախներին, «Ալիք»-ին, Հայ Դատի քարոզչական աշխատանքներին եւ ֆինանսապէս նպաստում ենք «ՀՈՒՍԿ»-ի կողմից տպագրւող պարսկերէն գրքերին, դպրոցներում սաներ ենք պահում, նաեւ միութիւնը փորձել է օգտակար լինել Արցախին, սիրիահայերին, Կարիքաւորներին Օժանդակող Մարմնին եւ մի խօսքով փորձում ենք իրականացնել մեր առաքելութիւնը ազգային կառոյցների ու մարմինների նկատմամբ»:

Անդրադառնալով միութեան թւային պատկերի մասին, նա նշեց որ անւանապէս միութեանը անդամակցում են 240 հոգի եւ աւելացրեց. «Դժբախտաբար ոչ բոլոր միութենականներն են աշխոյժ, բայց 160 հոգին մօտաւորապէս ներկայ են միութեան զանազան աշխատանքներին, բացի միութենական հանդիպումներից, տարին երկու անգամ Ամանորի եւ Յարութեան տօների առիթով, միութեան յարկի տակ կազմակերպւում է ընտանեկան մտերմիկ հաւաքոյթ»:

Յակոբ Յակոբեանն իր արտայայտութիւնների ընթացքում այսպէս շարունակեց. «Միութիւնը այս շրջանում իր յարկի տակ հիւրընկալեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին, այդ օրը իրապէս յիշարժան երեկոյ էր եւ այդ մասին իր արտայայտութիւնների ընթացքում անդրադարձաւ նաեւ Վեհափառ Հայրապետը: Իսկ Վեհափառ Հօր արտայայտութիւններից, որ արտասանեց իր եզրափակիչ ելոյթում, ես անձամբ տպաւորւած եմ այն արտայայտութեամբ, որ իրանահայ համայնքը այն հազւադէպ համայնքներից է, որտեղ ընտանեկան յարկերի տակ եւ միութիւններում, մայրենի լեզուն է հնչում: Այդ արտայայտութիւնը իրապէս շոյեց բոլոր ներկաներին: Նշեմ որ յիշեալ երեկոյին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդից բացի, ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի, Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդներն եւ Շահինշահրի հոգեւոր հայրը, ազգային մարմինների ներկայացուցիչներն ու միութենականները եւ դա մեծ պատիւ էր միութեան համար»:

Անդրադառնալով առաջիկայ ծրագրերին, նա աւելացրեց, որ միութենականները մտադիր են շահագործման յանձնել միութեան սեփական կայքէջը եւ այդ ուղղութեամբ ջանքեր ենք ի գործ դնում:

Նա վերջում աւելացրեց որ միութեան յարկի տակ կազմակերպւում են մշակութային ծրագրեր, այդ թւում գրքի շնորհանդէս. նա ընդգծեց որ միութեան առաքելութիւններից է՝ սրահը անվճար տրամադրել ազգային մարմիններին եւ միութիւններին, նաեւ հայոց դպրոցների ոչ-շահադիտական միջոցառումներին: Միութեան նախագահը նաեւ հայ արհեստաւորներին խրախուսեց անդամակցել միութեանը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ