10-րդ դասարանցիների արշաւը՝ «Արարատ» մարզաւանում

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ դաստիարակչական յանձնախմբի կազմակերպմամբ 2017 թւականի հինգշաբթի, փետրւարի 16-ին տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների 10-րդ դասարանցիների արշաւը՝ «Արարատ» մարզաւանում:

Առաւօտեան ժամը 10-ին, 59 աշակերտ-աշակերտուհիներ ներկայ գտնւեցին «Սասունցի Դաւիթ» սրահում: Բացման արարողութիւնը կատարեց Դաստիարակչական Յանձնախմբի ատենապետ՝ Քլարա Աղախանեանը, որից յետոյ աշակերտները բաժանւեցին երկու խմբերի:

Աշակերտները զբաղւեցին մարզանքով, պար սովորելով եւ գիտելիքների մրցութեամբ:

Մարզական աշխատանքները վարում էին մարզական յանձնախմբի անդամներ՝ Ժենիա Սուքիասեանը, Լուդւիկ Նազարեանը եւ Հենրիկ Ք. Սաչիկեանը:

Պարի դասարանը վարում էր «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Մանուչերեանը, իրեն օժանդակող պարուսոյցներով:

Գիտելիքների մրցութեան բաժինը վարում էր Դաստիարակչական Յանձնախմբի անդամ՝ Նազիկ Բալղչեանը, որին օժանդակում էին Քարմէն Ղահրամանեանը եւ Ստելլա Ասլանեանը: Իսկ ընդհանուր աշխատանքներին օժանդակում էին Քամելիա Շիրւանեանը եւ Բեսի Յովհաննիսեանը:

Յանձնախմբին օժանդակում էին նաեւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական Միութեան եւ Պատանեկան Կազմակերպութեան անդամները եւ ծնողական խորհուրդների ներկայացուցիչները:

10-րդ դասարանցիների արշաւը տեւեց մինչեւ կ. յ. ժամը 3-ը: 

Արշաւն աւարտւեց միասնական խմբանկարով:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ