2016-17 ուսումնական տարեշրջանի Մշակութային փառատօն – Երաժշտական Գործիքներ

Արդէն 12 տարի է, որ Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախումբը կազմակերպում է Մշակութային Փառատօն Թեհրանի հայոց բոլոր դպրոցների աշակերտների մասնակցութեամբ:

Փառատօնը առիթ է հայ նոր սերնդին կապել ու նրա մօտ հետաքրքրութիւն ստեղծել հայկական մշակոյթի նկատմամբ եւ աշակերտների մէջ համարձակութիւն ստեղծել ներկայացնելու իրենց կարողութիւնները:

Մշակութային փառատօնը հնարաւոր է լինում կազմակերպել հայոց դպրոցների հայ փոխտեսուչների, ծնողական խորհուրդների, հայոց լեզւի ուսուցիչների եւ աշակերտների ծնողների համագործակցութեամբ:

2016-2017 ուսումնական տարեշրջանի Մշակութային փառատօնը կայացաւ փետրւարի 17-ին, փետրւարի 24-ին եւ մարտի 3-ին, հերթաբար՝ երաժշտական գործիքների, երգի եւ ասմունքի բնագաւառում շուրջ 380 աշակերտների մասնակցութեամբ:

Երաժշտական գործիքների մրցութիւնը տեղի ունեցաւ փետր. 17-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, որին մասնակցում էին տարրական եւ միջնակարգ օղակի շուրջ 110 աշակերտներ՝ դասական եւ ստրադային ժանրերում:

Առաւօտեան ժամը 10-ից մինչեւ կ. յ. ժամը 1-ը կայացաւ նախ տարրական օղակի, ապա կ. յ. ժամը 2-ից 5-ը շարունակւեց միջնակարգ օղակի դասական ժանրի մրցութիւնները: Դասական ժանրի իրաւարար կազմի անդամներն էին՝ Ռոզա Քեշիշեանը, Լուիզա Աւետիսեանը, Մելանի Աւանէսեանը, Սեւան Աբեդին, Ռուբէն Արզումանեանը եւ Կարէն Մեհրաբեանը:

Իսկ նոյն օրը երեկոյեան ժամը 5:30-ից 8:30-ը տեղի ունեցաւ ստրադային ժանրի մրցութիւնները՝ մասնակցութեամբ իրաւարար կազմի անդամներ Հայկազ Աբրահամեանի, Արմէն Յովհաննիսեանի եւ Սեւադա Քեշիշեանի:

Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախումբ

Դասական Նւագարաններ - Տարրականի Աշակերտներ՝

Դասական Նւագարաններ - Միջնակարգի Աշակերտներ՝

Ստրադային Նւագարաններ - Տարրականի և Միջնակարգի Աշակերտներ՝