Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Շնորհաւորանք Իրանի Իսլամական Յեղափոխութեան Առաջնորդին

Այաթուլահ Ալի Խամենէի

Հոգեւոր Առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ 

Առաջնորդ Իրանի Իսլամական Յեղափոխութեան

Նորուզի տօնի առիթով աղօթասացութեամբ շնորհաւորում ենք ձեզ յանուն մեր ժողովրդի եւ յատկապէս Թեհրանի Հայոց Թեմի եւ ի սրտէ մաղթում ձեզ առողջութիւն, արեւշատութիւն եւ իմաստուն ղեկավարութիւն։

Թող նոր տարին շնորհազարդէ ձեզ եւ ձեր հոգեւորական ու աշխարհական բոլոր գործակիցները։ 

Այս օրերի տարածաշրջանային իրադարձութիւնների մէջ, ձեր իմաստուն ղեկավարութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը լաւագոյն կերպով իր դրական եւ խաղաղարար դերով իր ներդրումը ունի եւ ունենալու է խաղաղութեան ամրագրման գործընթացում։

Մեզ համար մեծ հաճոյք էր եւ պատիւ միանգամայն, որ Պաղեստինի զօրակցութեան ի խնդիր կազմակերպած համագումարին անձամբ ձեր հետ զրուցելու երջանիկ պատեհութիւնը ունեցանք։

Աստւած պահէ ու պահպանէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր հոգեւոր եւ աշխարհական ղեկավարութեամբ եւ ժողովրդով։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ