Թեհրանահայ աշակերտները պահանջեցին Հայ Դարի վերջնական լուծումը

Ալիք - «102 տարի առաջ մահւան հովտով քայլած հայ ժողովուրդն այսօր քայլում է կեանքի ճանապարհով» այս բնաբանով առաջնորդւող Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիները, նաեւ ուրբաթօրեայ դասընթացների աշակերտներ, չորեքշաբթի ապրիլի 19-ի առաւօտեան, համախմբւել էին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում՝ յարգելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը եւ միաժամանակ իրենց արդարութիւն պահանջող ձայնը միախառնելու հայաշխարհին:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնւած աշակերտական հաւաք-ծաղիկների մատուցումը իրականացաւ հէնց աշակերտ-աշակերտուհիների կողմից, ներկայացւած գեղարւեստական-պահանջատիրական ծրագրի շրջանակում:

Կատարւեց ծաղիկների մատուցման արարողութիւն եւ աւելի սեղմ օղակով աշակերտներ որպէս ներկայացուցիչներ՝ խոնարհւեցին Հայոց Ցեղասպանութեան եւ Ապրիլեան քառօրեայի  նահատակների յիշատակը յաւերժացնող խորհրդանիշի առջեւ: 

Միջոցառումը յագեցած էր՝ ասմունքային եւ երգչախմբային կատարումներով, երգերով, տեսաֆիլմի ցուցադրութեամբ եւ աշակերտները օրւայ խորհուրդը բարձրաձայնող կարգախօսեր էին վանկարկում, որոնք առաւել շեշտադրում եւ խորհրդանշում էին Հայ Դատի պահանջատիրական հոլովոյթը:

Միջոցառումն աւարտւեց «Սարդարապատ» երգով: