Թւականիս չորեքշաբթի 17 մայիսի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց սիրիահայ և այսօր Հայաստանում բնակւող ճարտարապետ Րաֆֆի Քորթոշեանին:
Րաֆֆի Քորթոշեանը Թեհրան է ժամանեէլ ՀՈՒՍԿ հաստատութեան հրաւէրով դասախօսելուՍիրիայի Հայկական Յուշարձանների թեմայով:
Պրն. Քորթոշեանին ուղեկցում էր Իրանի Մշակութային Ժառանգութեան Կազմակերպութեան Իրանի Պատմական Եկեղեցիների Կենտրոնի Տնօրէն՝ տկն. Շերլի Աւետեանը:
Սրբազան հայրը նախ ջերմօրէն ողջունեց այցելուներին, ապա համատեղ զրուցեցին Սուրիոյ և Իրանի յուշարձանների մասին: