Զեկոյց Հայոց Ազգային «Մարեամեան» Դպրոցից

2011 թւականից հայոց ազգ. «Շանթ» տարրական եւ միջնակարգ Ա օղակի «Մարիամեան» դպրոցները միաւորւել եւ կոչւում է՝ «Շանթ- Մարիամեան» կրթահամալիր:

Դպրոցը այս տարեշրջանի իր աշխատանքը սկսել է 59 աշակերտներով, որոնք սովորում են առաջին շրջանի միջնակարգ օղակում: Եօթերորդ դասարանի աշակերտների թիւը՝ 12 հոգի, ութերորդ՝ 24 հոգի եւ իններորդ դասարանի թիւը՝ 23 հոգի է:

Դպրոցի տեսուչն է Համիդ Թէյմուրին, որը համատեղ վարում է նաեւ «Շանթ» դպրոցի տեսչութեան պաշտօնը: 

Փոխտեսուչի պաշտօնը վարում է Արբի Ալլահվերդեանը, 

իսկ հայերէն առարկաները դասաւանդում է Ժոզէֆ Սուքիասեանը:

Դպրոցի ծնողական խորհրդի անդամները հէնց նոյն «Շանթ» դպրոցի ծնողական խորհրդի անդամներն են:

Նկատի ունենալով անցեալ տարեշրջանում առաջացած խնդիրները եւ ծնողների պահանջները, Կրթական խորհրդի ջանքերով եւ ուղղութիւններով՝ դպրոցի ղեկավարութիւնը փոփոխութիւններ կատարեց ուսուցչական կազմում, որը նպաստեց աշակերտների ուսման որակը բարելաււելուն: Նոյն  նպատակով՝  Կրթական խորհուրդը ծրագրել է ամսական քննութիւններ, որոնց արդիւնքը հիմք կը կազմի դպրոցի ապագայ կրթական աշխատանքների ծրագրաւորմանը:

Այս տարի մշակութային բաժնում, ծնողական խորհրդի ջանքերով կազմւել է աշակերտական երգչախումբ եւ ծրագրւած է, որ տարւայ ընթացքում կազմւի նաեւ ասմունքի եւ թատրոնի խմբեր: Իսկ աշակերտներին կրօնական ուսուցումներ փոխանցելու նպատակով՝ Գրիգորիս քահանայի համագործակցութեամբ տեղի են ունեցել դասնթացներ՝ դպրոցում եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: