Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Երկուշաբթի, մայիսի՝ 22-ի երեկոյեան աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների մասնակցութեամբ գումարւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 4-րդ նիստի առաջին բաժինը նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ՝ Ժոզէֆ Մեհրաբեանի: Նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով: 

Ժողովի օրակարգում ներառւած էր 7 կէտ: 

Պատգամաւորների ներկայութեան պատկերի ստուգումից յետոյ, ժողովը զբաղւեց օրակարգի երրորդ կէտով, որտեղ Տ. Մեսրոպ քհնյ. Ռատթէոսեանը ընթերցեց Կրօնական խորհրդի երկամեայ համապարփակ ծրագիրը: Այնուհետեւ ժողովականներին ներկայացւած ծրագրի մասին հարցումների առիթ տրւեց, որից յետոյ պատգամաւորները հանդէս եկան ըստ էութեան արտայայտութիւններով, որոնց ամբողջական պատասխաններ տւեց թեմիս առաջնորդը: 

Օրակարգի հինգերորդ կէտն էր՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի երկամեայ ծրագիրը, որտեղ ներառւած էր համայնքի ազգային, կրօնական, կրթական, թանգարանների, կենտրոնների եւ մի շարք այլ համայնքային հարցերի հայեցակարգը, որն ընթերցեց ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանը, այնուհետեւ պատգամաւորները ներկայացրեցին իրենց առաջարկներն ու հարցումները: 

Վերջում եզրափակիչ խօսքով եւ յաջողութեան մաղթանքով հանդէս եկաւ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: 

Նիւթի քաղւած է Ալիքից