Թեհրանահայ Պատւիրակութիւնը հանդիպեց Սէյէդ Հասան Խոմէյնիին

 

Երեքշաբթի Մայիսի 23-ի կէսօրին Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհրդի պատւիրակութիւնը Էմամ Խոմէյնիի մահւան 28-երորդ տարելիցի առիթով այցելեց Իսլամական Հանրապետութեան հիմնադիր և Իսլամական Յեղափոխութեան առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարան և հանդիպեց Էմամ Խոմէյնի թոռ՝ Սէյէդ Հասան Խոմէյնիի հետ:

Այցելութիւնը կազմակերպւել էր յատուկ հրաւէրի հիման վրայ և պատւիրակութեան կազմում էին՝ Տ. Արսէն քհն. Աբէդեանը, Տ. Գուրգէն քհն. Ներսիսեանը, Թեմական Խորհրդի անդամներ՝ Արմէն Սիմոն Խաչիկեանը և Արա Գալստեանը: