Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հանդիպում Դպրոցական Աշակերտների Ծնողների հետ

Թ.Հ.Թ.-ի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի միատեղ համագործակցութեամբ կազմակերպւած զանազան դպրոցական աշակերտների հետ, դպրոցներում, հանդիպումների լոյսին տակ, որն անկացրել էր Թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը անցնող դպրոցական 2016-2017, տարեշրջանի ընթացքում, եւ մեծ խանդավառութիւն էր ստեղծել աշակերտների եւ ուսուցիչների մօտ, առաջարկ էր ներկայացւել, որ աշակերտների ծնողների հետ էլ նոյնպէս հանդիպումներ տեղի ունենան:

Առ այդ, ընդառաջելով տւեալ փափագին վերոյիշեալ Յանձնախումբը համադրելով որոշ դպրոցների պատասխանատուների հետ երեք տարբեր դպրոցներում ծնողների համար Մակար Սրբազանի հետ լուսաբանական զրոյց-դասախօսական հանդիպումներ կազմակերպեց:

Առաջին հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի 1 մայիսի առաւօտեան ժամը 10:00-ից-12:00-ը Ռոստոմ դպրոցում: 

Երկրորդ հանդիպումը կայացաւ Շաբաթ 13 մայիսի առաւօտեան ժամը 10:00-ից-12:30, Շանթ, Մարիամեան եւ Արարատ դպրոցների աշակերտների որոշ ծնողների հետ, «Շանթ» Դպրոցի Սրահում: Այս հանգրւանում Սրբազան Հօրը ընկերակցում էր Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսիսեանը:

Եւ երրորդ հանդիպումը տեղի ունեցաւ չորեքշաբթի 24 մայիսի առաւօտեան ժամը 11:00-ից – 1:00 Թունեան Տարրական դպրոցի սրահում, Թունեանի եւ Նայիրի դպրոցների աշակերտների ծնողների մի մասի հետ: 

Սրբազան Հայրը իր հանդիպումներին խօսեց ընդհանրապէս աշակերտների յարաբերական կեանքում բացայայտ նշմարելի որոշ մտահոգիչ երեւոյթների մասին, այն՝ ինչ վերաբերում է ծնող-զաւակ, աշակերտ-ուսուցիչ, աշակերտ-պատասխանատու, աշակերտ-հոգեւոր իշխանութիւն, աշակերտ-աշակերտ եւ աշակերտ-սեփական իրերի (անձնական թէ ուրիշի պատկանող) նկատմամբ ունենալիք յարգանքի եւ սիրոյ պակասի եւ յաճախ դրանց չգոյութեան մասին, ու դրանց ծնունդ տւող պատճառների եւ ազդակների մասին ինչպէս նաեւ, երեւոյթը դարմանելու կարելիութեանց մասին: Ընթացքին Սրբազան Հայրը խօսեց եւ լուսաբանիչ բացատրութիւններ տւեց նաեւ կրօնական եւ Աստւածաշնչական որոշ ուսուցումների մասին, ինչպէս օրինակ՝ ինչպէս բացատրել եւ հասկանալ Ս. Երրորդութիւնը, Քրիստոսի Աստւածութիւնը, Քրիստոսի ծննդեան վարդապետութիւնը, Խաչելութեան խորհուրդը, Ադամական մեղքի հասկացողութիւնը, Քրիստոսի Որդիութեան ըմբռնումը եւ այլ բարոյական եւ դաստիարակչական հարցերի մասին: 

Հանդիպման ընթացքին ծնողները շատ խանդավառ իրենց մասնակցութիւնը բերեցին պատասխանելով իրենց ուղղւած հարցերին, եւ իրենց կողմից հարցեր ուղղեցին Սրբազան Հօրը, ինչպէս նաեւ իրենց մտահոգութիւնները յայտնեցին եւ կիսեցին ու առաջարկներ ներկայացրին, յոյս յայտնելով, որ նման օգտաւէտ հանդիպումները յառաջիկայ տարւան համար շարունակական լինեն: Ծնողների հետ հանդիպումների աւարտին Սրբազան Հայրը առիթ ունեցաւ նաեւ աւելի մտերմիկ մթնոլորտում հանդիպելու տեսուչների, ուսուցիչների եւ ծնողական խորհրդի անդամների հետ եւ լսելու նաեւ նրանց առաջադրանքները, մտահոգութիւններն ու առաջարկները: 

Թ.Հ.Թ.-ի Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբ          

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ