Ռուսիոյ Դաշնութեան Դեսպանի Քաղաքավարական Այցն Առաջնորդարան

Հինգշաբթի 22 յունիս 2017-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան դեսպան պրն. Լեւոն Ջաղարեանը, քաղաքավարական այցելութեամբ հանդիպեց Առաջնորդ Սրբազանին:

Այցելութիւնն առիթ եղաւ համատեղ կերպով խօսելու մեր ազգային-եկեղեցական յարաբերութիւնների մասին ինչպէս նաև հայ-ռուս ժողովրդի յարաբերութեան և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների: