Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԱՆՑԵԱԼ ԵՐԵՔ ՕՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Չորեքշաբթի 21 Յունիս 2017-ին յետ միջօրէին Առաջնորդ Սրբազան հայրը ներկայ գտնւեց «Ծիածան Մանկական Արւեստանոց» ի բալիկների միամեայ նկարչութեան եւ ձեռքի աշխատանքներին եւ հանդիպեց տեսչութեան, ուսուցիչների եւ բալիկների հետ։

Նոյն օրը երեկոյեան Սրբազան հայրը նախագահեց Ազգային Մարիամեան տղայոց միջնակարգ դպրոցի վկայականաց բաշխման հանդէսին։

Հինգշաբթի 22 Յունիս 2017-ին Սրբազան հայրը ներկայ գտնւեց Արաքս դպրոցի տարրական եւ միջնակարգ բաժինների վկայականաց բաշխմանը հանդիսութեան եւ շրջանաւարտներին փոխանցեց իր հայրական պատգամը։ Սոյն ծրագրին ներկայ էր նաեւ Հ. Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Արտաշէս Թումանեանն ու դեսպանատան անձնակազմը։

Ուրբաթ 23 Յունիս 2017-ին Սրբազան հայրը նախագահեց Մարի Մանուկեան օրիորդաց միջնակարգ դպրոցի ամավերջի հանդէսին եւ կատարեց վկայականների բաշխումը։

Երեք հանդիսութիւններն էլ յագեցւած էին գեղարւեստական յայտագրով, որին իրենց մասնակցութիւնը բերին աշակերտ-աշակերտուհիները։

Երեք դպրոցների շրջանաւարտներին իր խօսքը ուղղելով Սրբազան հայրը նախ գնահատեց տարւած աշխատանքը եւ ապա ասաց «Սիրելի շրջանաւարտներ դուք ձեր ստացած եւ ստանալիք կրթութեամբ եւ դաստիարակութեամբ պիտի լինէք մեր գաղութի կեանքը շնչաւորողներն ու թարմացնողները, հետեւարար լրջութեան եւ գիտակցութեան բարձրագոյն պատասխանատւութեամբ, պիտի շարունակէք ձեր ուսումնառութիւնը ի խնդիր աւելի պայծառ ու լուսաշող կեանքի։ Հիմա որ երիտասարդութեան սեմին էք, ձեր կեանքի հիմնական առաջնահերթութիւնները լինելու են նախ ձեր ազգային եւ քրիստոնէական ինքնուրոյնութեան, նկարագրին պահպանումը, ապա կապւածութիւնը ձեր հայրենիքին, ծննդավայր հայրենիքին եւ պատմական հայրենիքին, Արցախին ու ամբողջական հայրենիքին»։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ