Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբոց Հռիփսիմեանց Տօնը Ղազւինում

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հաւատքի մեծագոյն վկայուհիներից եւ նահատակներից՝ Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը այս տարի էլ հանդիսաւորապէս յիշատակւեց ու տօնւեց Ղազւին քաղաքի Ս. Հռիփսիմէի անունը կրող եկեղեցում:

Այս տարի տեղական հասկանալի պայմանների բերումով,  սրբուհիների տօնը մի քիչ յետաձգումով կատարւեց: Սակայն, անցնող  տարիների նման այս անգամ էլ Թեմիս Կրօնական Խորհրդի կազմակերպութեամբ եւ եկեղեցիների եկեղեցական խորհրդների համագարծակցութեամբ դէպի Ղազւին միօրեայ ուխտագնացութիւնը յաջողապէս իրականացւեց: 

Թւականիս ուրբաթ 30 յունիսի առաւօտեան վաղ ժամերից սկսեալ արդէն ուխտաւորները ժամանել էին Ղազւին եւ լցրել՝ թէ՛ Ս. Հռիփսիմէի եկեղեցին եւ թէ նրա շրջափակը: «Գիշերային» եւ «Առաւօտեան» ժամերգութիւններին հանդիսապետեց առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, ընկերակցութեամբ շրջանի այցելու հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանին: Իսկ ժամը 10:00-ին օրւայ հանդիսաւոր Ս. պատարագը մատուցեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգիսեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարեց ուխտագնացութիւնների յատուկ երգեցիկ խումբը, ղեկավարութեամբ՝ տիկ. Օֆիկ Մելիքեանի:

Ուխտաւորների շարքին ներկայ էր նաեւ Իրանում Հայաստանի մեծարգոյ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը իր ազնւափայլ տիկնոջ հետ միասին: 

Առաջնորդ Սրբազան Հայրը իր քարոզում ողջունելուց յետոյ Ղազւինի փոքրաթիւ համայնքն ու նրա ներկայացուցիչներին, ներկայ ուխտաւորների հոծ բազմութեանը ու յատկապէս պրն. դեսպանին, մատնանշելով, թէ ի՜նչ ուրախութիւն եւ միաժամանակ հպարտութիւն է, երբ մեր մէջ մշտատեւ ունենք եւ կունենանք ֆիզիկական ներկայութիւնը նաեւ մեր հայրենիքին, յանձինս՝ պարոն դեսպանին, դեսպանութեան եւ դեսպանական կազմին, Նա լայնօրէն անդրադարձաւ Ս. Հռիփսիմեանց կոյսերի կենսագրութեան, ծառայական գործունէութեան եւ նահատակութեան մասին, մէջբերումներ կատարելով մատենագիր հայրերից: Առաջնորդ Սրբազան Հայրն ասաց, թէ Հռիփսիմեանց կոյսերը մեր ժողովրդի քրիստոնէացման պատմութեան մէջ մեծապէս դերակատար են եղել: «Հռիփսիմեանք նահատակւեցին եւ իրենց արիւնով նւիրագործեցին մեր հողը: Ս. Հռիփսիմէն իր նահատակութեամբ դարձաւ խորհրդանիշը արիւնոտ հաւատքին մեր ժողովրդին եւ Հայաստանում քրիստոնէութեան պետականացմանը...: Եւ այսօր նրանց դամբարանների վրայ կառուցւած են Հայոց ճարտարապետութեան կոթող հանդիսացող զոյգ տաճարներ՝ Ս. Հռիփսիմէի եւ Ս. Գայիանէի, որոնք վեհապանծօրէն Էջմիածին քաղաքի մուտքին ողջունում են բոլոր հաւատացեալներին» ասաց Սրբազան Հայրը: 

Մի այլ տեղ իր քարոզում, խօսելով հաւատի, կրօնի եւ ազգային արժէքների նկատմամբ մեր ուխտը վերանորոգելու անհրաժեշտութեան մասին, Սրբազան Հայրը յիշեցրեց, որ մեր քրիստոնէական հաւատը անքակտելիօրէն միախառնւած լինելով մեր ազգային ինքնուրոյնութեանը, դառնում է առանցքը մեր գոյութեան: 

Սրբազան Հայրը քարոզի աւարտում յարգանքով յիշեց բոլոր այն անձաձց, ովքեր Ղազւինի Գաղութում իրենց դերակատարութիւնն ու ծառայական ներդումն են ունեցել թէ՛ եկեղեցաշինութեան եւ թէ՛ ազգային, կրթական ու մշակութային տարածքներում: Նա մի անգամ եւս գնահատեց բոլորի ներկայութիւնը եւ աղօթեց, որ Աստւած բոլորի ուխտը ընդունի, ամէնքի աղօթքին պատասխանի եւ զօրացնի նրանց իրենց քրիստոնյական պատկանելիութեան մէջ:

Պատարագից յետոյ Առաջնորդ Սրբազան Հայրը մէկ առ մէկ այցելեց  շրջափակում հաւաքւած ուխտաւորներին եւ մտերմօրէն զրուցեց նրանց հետ եւ ապա Ղազւինի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան կողմից մատուցւած կէսօրւայ ճաշին մասնակցեց իր ընկերակիցների հետ միասին եւ շուրջ երկու ժամ տեւողութեամբ եղաւ գաղութի ներկայացուցիչների հետ, գլխաւորութեամբ ատենապետ՝ պարոն Վիգէն Բարսեղեանի, եւ իր գնահատանքի ու քաջալերանքի խօսքն ու հայրական օրհնութիւնը փոխանցելուց յետոյ, հրաժեշտ տւեց նրանց ու վերադարձաւ Թեհրան: 

Թ.Հ.Թ. Կրօնական Խորհուրդ   

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ