Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայրերի Տօնը Թեհրանում

Ս. Ներսէս Պարթեւ Հայրապետ Հայոց Պատմութեան եկեղեցական եւ ազգային զոյգ տարածքներում իր անջնջելի կնիքն է թողած՝ աստւածատուր շնորհքի, իմաստութեան եւ կարողութեան շնորհիւ իր կատարած բարեկարգչական, մարդասիրական ու բարեսիրական հսկայ եւ աներեւակայելի աշխատութեամբ եւ մատուցած ծառայութեամբ. որի համար էլ հայ ժողովուրդը արդարօրէն նրան տւեց «Մեծն Ներսէս» անունը եւ «Լուսաւորիչ Սրտերի» անունը:

Տարիներ առաջ, Թեմիս բարեխնամ ու բազմերախտ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան գեղեցիկ մտայղացումն ունեցաւ, առ ի գնահատանք մեր հայ հայրերի կոչումին, առաքելութեան եւ ծառայութեան, Ս. Մեծն Ներսէս Պարթեւ Հայրապետի տօնը Թեհրանի Թեմում հռչակելու իբրեւ հայ հայրերի օր եւ տօն:

Այս բարեբաստիկ առիթով, թւականիս երկուշաբթի, 3 յուլիսի երեկոյեան, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու բակում, բարձր հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ եւ բազմերախտ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Հայ Առաքելական Եկեղեցու Հոգեւոր եղբայրակցութեան, տեղի ունեցաւ խրախճանք-ընթրիք ի պատիւ եւ առ ի գնահատանք ու մեծարանք մեր հայրերին:

Հրաւիրւել էին շուրջ 200 տարեց հայրեր իրենց կողակիցներով հանդերձ: Ձեռնարկին անձամբ նախագահեց Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը: Ներկայ էին նաեւ Թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, թաղամասի զոյգ քահանայ հայրերը եւ եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետն ու անդամները:

Ջերմ, սիրալիր ու մտերմիկ մթնոլորտում հրաւիրւած հայրերը յիշատակելի մի պահ փորձարկեցին ու վայելեցին: Ձեռնարկը յագեցած էր  գեղարւեստական յայտագրով եւ մանաւանդ՝ աշուղական երգերի մատուցմամբ, կատարողութեամբ՝ Աշուղ Թեւանի խմբին: Տեղի ունեցան բաժակաճառութիւն, սրտի խօսքեր ու բարեմաղթանքներ: Սեղանապետութիւնը վարեց թաղամասի պատգամաւոր եւ հոգեւոր եղբայրակցութեան պատասխանատու՝ պրն. Վալոդ Հախինեանը: Ձեռնարկի ընթացքին Առաջնորդ Սրբազան Հայրը հրաւիրւեց իր հայրական պատգամը փոխանցելու սիրելի հայրերին:

Նա իր խօսքում անդրադարձաւ Մեծն Ներսէս Հայրապետի կենսագրութեան եւ գործունէութեանը եւ պատմելով աշխարհում հայրերի տօնը տօնելու գաղափարի ծագման մասին, մեծապէս գնահատեց ընդհանրապէս հայ հայրերին եւ ի մասնաւորի ներկայ հայրերին հայրերի տօնի կապակցութեամբ մաղթելով քաջառողջութիւն, ուրախութիւն եւ աստւածային օրհնութիւններով օծուն երկար կեանքի օրեր: Եւ աւարտին նաեւ Առաջնորդ Սրբազան Հայրը Ս. Մեծն Ներսէս Հայրապետի ուղղւած բարեխօսական աղօթքն ընթերցեց:   

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ