Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ.Ճ.Ճ.Մ.-ի երիտասարդական միաւորի նախաձեռնութեամբ «Թոք շոու»՝ համայնքին յուզող խնդիրների շուրջ

«Իրանահայ համայնքի ներկայ իրավիճակը եւ ապագայի հեռանկարները» թեման ուրբաթ յուլիսի 7-ին, Հայ ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան երիտասարդական միաւորի կողմից կազմակերպւած  «թոք շոու»-ի քննարկման հիմնական   բանավիճային թեման էր:

Եւ այս թեման նրանց կողմից ինքնանպատակ չէր ընտրւել, կազմակերպիչները նիւթը ընտրելիս նկատի էին առել համայնքում առգոյ հիմնահարցերը, ինչպիսին՝ արտագաղթի երեւոյթն է, միութիւնների ներկայ իրավիճակը, նոր սերնդի դաստիարակութիւնը՝ սերնդափոխման համակարգային դաշտում, յատկապէս ազգային կառոյցներում ղեկավարման տեսանկիւնից վերցրած  գործունէութեան դաշտերը, որոնցից եւ բխում է երիտասարդների ներգրաւման հայեցակարգը եւ որ ամենաէական հարցն է այսօր՝ երիտասարդ սերնդի համար համայնքային մասշտաբներով աշխատատեղերի ստեղծումը եւ նաեւ ուսուցանումը: Թեմայում ընդգրկւած էր նաեւ հայեցի դաստիարակութեան դերակատարութիւնը, որը ինքնին փոխկապակցւած է վերը նշւած հիմնահարցերին:

Քննարկմանը հրաւիրւած էին մասնակցելու Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ, ճրտգ. Գէորգ Վարդանեանը, դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը, օրաթերթիս գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, արւեստագէտ, կինոքննադատ Ռոբերտ Սաֆարեանը եւ Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը:

Մասնակիցները կարեւորելով նման քննարկումների անցկացումը, միակարծիք էին, որ նման ձեւաչափով մտքերի փոխանակումը կարեւոր է եւ ինչպէս նշեցինք՝ այն  ինքնին կառուցողական ազդեցութիւն կունենայ առգոյ խնդիրների եւ հիմնահարցերի լուծման եւ գործելաեղանակներ մշակելու տեսանկիւնից:

«Թոք շոու»-ն վարում էր միութեան անդամ ճրտգ. Արթին Խուդաբախշեանը, ով մասնակիցների հետ քննարկման ենթակայ հարցերը ծաւալում էր, աշխատելով խորքային բնոյթ տալ  նիւթին:

Քննարկւող թեման իր հրատապութեամբ եւ արդիականութեամբ դահլիճ էր բերել աւելի քան ութ տասնեակը գերազանցող լսարան, որը ինքնին խօսում է այն մասին, որ համայնքին յուզող խնդիրների շուրջ քննարկումներն այսօր, աւելի քան երբեւէ, հետաքրքրում են մեր հասարակութեանը: Եւ ողջունելի էր երիտասարդների ներկայութիւնը ու եթէ ոչ իրենք, ապա ով աւելի լաւ կարող է ժամանակին համահունչ հանգուցալուծումներ դնել սեղանին:

Աւելի քան երեք ժամ երկարող «թոք շոու»-ն թէեւ լսարանին ժամանակի սղութեան պատճառով սահմանափակ հարցումների առիթ տւեց, բայց հնարաւորինս կարողացաւ մտքերի ու կարծիքների արծարծման հարթակ լինել:

Առաջարկներ եղան կլոր սեղանի անցկացման հետ կապւած, որոնք անմիջականօրէն ենթադրում էին առաւել մասնակի հարցերի արծարծում եւ բնականօրէն սրանից ենթադրւող գործիչների աւելի ընդգրկուն խմբի մասնակցութիւն, ովքեր կը քննարկեն եւ  առաւել նոր հիմքերի վրայ կը դնեն հարցերի էութիւնը, հասարակութեան հետ մտքերի փոխանակման եւ նման քննարկումների արդիւնքում:

Ի վերջոյ, կարեւորւեց նման ձեւաչափով քննարկումներ անցկացնելու շարունակականութիւնը, եթէ իսկապէս ցանկանում ենք ունենալ առողջ, ազդեցիկ եւ կենսունակ համայնքի գոյութեան պահպանում:

Վերջում միութեան վարչութեան նախագահ Վարուժան Եդիգարեանը շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներին եւ շնորհակալագրեր շնորհեց նրանց, նա նաեւ շնորհակալութիւն յայտնեց ներկաներին՝ նման ընդառաջման համար:

Ինչեւիցէ, «թոք շոու»-ն որպէս սկիզբ  կարելի է ամրագրել կայացած, եղել են նման ձեւաչափով քննարկումներ մեր համայնքում, բայց դրանք աւելի գլոբալ նիւթերի շուրջ է ծաւալւել: 

Նիւթը քաղւած է «Ալիք» օրաթերթից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ