Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Շրջանաւարտ Կրթական խորհրդի եւ յանձնախմբերի աշխատանքների մասին – 4 -

Անդրադառնալով Կրթական խորհրդի կարեւորագոյն քայլերից՝ ուսուցիչների եւ աշակերտների վերաորակաւորման խնդրին, Սեւան Դանիէլեանն ընդգծեց. «Ուսուցիչների վերաորակաւորումը այն ծրագիրն է, որը կազմակերպւում է Հայաստանի Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից Սփիւռքի ուսուցիչների համար եւ ամէն տարի համայնքից եւս ուսուցիչներ են մասնակցում:

Սակայն քանի որ մեր մի շարք ուսուցիչներից անգամներ մասնակցել են սոյն դասընթացներին, ուստի մեզ փոխանցւել է, որ արդէն այդ ուսուցիչները ապահովում են ցանկացած մակարդակը եւ նրանց ներկայութիւնը այդ դասընթացներին անհրաժեշտ չէ, յոյս ենք յայտնում, որ առաջիկայ տարիներին միւս ուսուցիչները եւս ցանկութիւն կը յայտնեն մասնակցելու դասընթացներին՝ զարգացնելու իրենց մասնագիտական ունակութիւնները եւ որակը»:

Իսկ անդրադառնալով հայոց լեզւի դասագրքերին, նշելի է, որ իւրաքանչիւր երեք տարին մէկ անգամ վերանայւում են դասագրքերը, շտկւում են սխալները, կամ նիւթերը արդիականացւում են: Գալով տասերորդ օղակի դասագրքերին, նշեմ որ արդէն ընթացքի մէջ է եւ դա մշակելու նպատակով, այն վստահւած է փորձառու անձանց:

Մենք հայոց դպրոցներում ունենք պետականացւած ուսուցիչ-ուսուցչուհիներ, ովքեր մեծամասնաբար դասաւանդում են ոչ-հայերէն առարկաներ: Իսկ դպրոցների համար տեսուչներ նշանակելու առումով, տեսուչը պէտք է լրացնի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան տւեալները: Սակայն նախարարութեան կողմից մեր նկատմամբ բարեացակամ մօտեցման պատճառով, ինչ որ տեղեր, երբ անհատը չի լրացնում պայմանները, իրենք խնդրին մօտենում են բարեացակամ:

Անդրադառնալով Կրթական խորհրդի մարզական յանձնախմբի աշխատանքներին, Դաւիթ Մարգարեանն ընդգծեց, որ մարզական յանձնախմբի նպատակն է դպրոցներում վերահասութիւն տալ մարզանքի դասընթացներին եւ մեր նոր սերնդին քաջալերել զբաղւելու մարզանքով: Յանձնախումբը մշակում է մրցութիւնների ծրագրեր եւ համագործակցում ենք արշաւներ նախաձեռնող յանձնախմբի հետ: Մրցութիւններ են կազմակերպում հայոց դպրոցների եւ ոչ-հայոց դպրոցների աշակերտների միջեւ եւ արդիւնքում լաւագոյն աշակերտները ներգրաււում են միութիւններում:

Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը այս առումով ընդգծեց. «Քանի որ մեր դպրոցների աշակերտների թիւը պակսել է, ուստի Ուսումնադաստիարակչութեան նախարարութիւնը մեզ մարզանքի ուսուցիչներ չի տրամադրում, ուստի մենք ենք տրամադրում մարզանքի ուսուցիչներին եւ ծախսը հոգում է ազգային իշխանութիւնը: Նշեմ որ այդպիսով փորձում ենք դպրոցների մարզական որակը զարգացնել: Այն դպրոցներում, ուր աշխատում են Կրթական խորհրդի կողմից տրամադրւած մարզանքի ուսուցիչները, այդ դպրոցները է՛լ աւելի լաւ արդիւնք են արձանագրում: Գալով դպրոցների լաւագոյն մարզիկների աշխատանքներին, անհրաժեշտ է աւելացնել, որ դպրոցների տեսուչները եւ փոխտեսուչները Կրթական խորհրդին են ներկայացնում լաւագոյն մարզիկ աշակերտների ցանկը եւ ըստ ձեռքբերումների, նրանք քաջալերւում եւ գնահատւում են:

Անդրադառնալով «Դէյթա բէյս»-ի անհրաժեշտութեանը, Դաւիթ Մարգարեանը ընդգծել է. «Որեւէ կազմ չի կարող ճիշտ ուղղութիւններ ու որոշումներ ընդունել, միթէ որ ունենայ մանրազնին տեղեկութիւններ: Բնականաբար գործող Կրթական խորհուրդը իր կեանքի կոչւելուց յետոյ լծւեց այդ գործին եւ սկսեցինք մեր դպրոցների աշակերտութեան թւի, եւ այլ պարագաների մասին յստակ «Դէյթա բէյս» մշակել եւ մի շարք տեխնիկական աշխատանքներից յետոյ այսօր իւրաքանչիւր դպրոց, ինչ որ գրանցում է այդ մասին, մենք եւս տեղեկանում ենք եւ այսպիսով թարմացւել են մեր տեղեկութիւնները: Այս քայլը դեռ իր նախնական փուլում է եւ շուտով իրազեկ ենք դառնալու է՛լ աւելի մանրամասն աշխատանքների մասին եւ յուսանք որ մեր բոլոր յանձնախմբերը եւս իրենց տեղեկութիւնները կը փոխանցեն, եւ մենք ժամանակի ընթացքում կը կարողանանք մեր աշակերտների մասին լիարժէք տեղեկութիւններ ունենալ»:

Խորհրդի անդամ Ալֆրէդ Կարապետեանը ընդգծեց. «Մենք որոշեցինք գրի առնել այն գործեղանակները, որոնց իրագործումը լաւ արդիւնքների է յանգեցրել աշխատանքները եւ այդ գրանցումը փոխանցել առաջիկայ շրջանի Կրթական խորհրդին իր աշխատանքը է՛լ աւելի դիւրին շարունակելու նպատակով: Ուստի որոշւեց «ISO9000» նախագիծ կեանքի կոչել, որի նպատակն էր ստանդարտացնել աշխատանքները եւ մեր ձեռքբերումները փոխանցել յաջորդին: Ուստի կեանքի կոչեցինք 10 խմբեր՝ ըստ հետեւեալի՝ մարդկային աղբիւրներ, որի նպատակը ուսուցիչների եւ փոխտեսուչների աշխատանքները է՛լ աւելի արդիւնաւէտ դարձնելն է: Ուսումնական ծրագրամշակում- իրագործում եւ դիտարկում, յաջորդ խումբն է, որի նպատակն է ուսումնական աշխատանքների գործելաոճի քննարկումը: Դաստիարակչական ծրագրամշակում, իրագործում եւ դիտարկում մեր միւս խումբն է, որը քննարկում է մշակութային, մարզական եւ դաստիարակչական հարցերը: Բիւջետային խումբը, որը գրանցել է Կրթական խորհրդի միջոցով տարեսկզբին իրականացրած բիւջետային հարցերը, եւ գրանցեց դպրոցների եւ Կրթական խորհրդի միջեւ բիւջետային հարցերը: Հանրութեան հետ կապի խումբը, ռազմավարութիւն մշակող խումբը, դպրոցներին անհրաժեշտ սարքերով եւ հնարաւորութիւններով օժտող խումբ, Կրթական խորհրդի եւ ուսումնադաստիարակչութեան հետ կապերին վերահսկող խումբ եւ վերջինը դպրոցներում ուսման մակարդակի որակին վերահսկող եւ դրա զարգացման նպատակով աշխատանքներ ծրագրող խումբը, որը «մերաթ»-ի շրջագծում աշխատանք ծաւալեց: Իհարկէ այս տասը խմբերը դեռ ունեն անաւարտ աշխատանքներ, որոնք կարելի է շարունակել յաջորդիւ»:

Յիշեալ աշխատանքների հիմնական նպատակների մասին Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը ընդգծեց. «Ընդհանրապէս մեր ազգային-հասարակական աշխատանքները իրականացւում են սիրողական մակարդակում եւ անհատները շարունակական փոփոխութեան են ենթարկւում, երբ կազմը փոփոխութիւն է կրում, որոշ աշխատանքներ փոխարինւում են նորերով, որը ինչ որ խոչընդոտներ է ստեղծում եւ աշխատանքները մասամբ կաղում են: Մենք մտածեցինք գրանցել եւ յստակ ուղու վրայ դնել աշխատանքները, աւելի ստանդարտ դարձնենլ գործելաոճը եւ առաջիկայ աշխատանքները դիւրացնել ապագայ շրջանում աշխատանք տանող անհատների համար, որպէսզի գործելաոճում փոփոխութիւնները առաջանան ըստ անհրաժեշտութեան»:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 16 Ապրիլի 2024;
ԺԷ օր Յինանց

Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ