Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Գնահատման երեկոյ՝ Մեծ Եղեռնի 100-ամեակին նւիրւած «Հայ գրքի» 13-րդ ցուցահանդէսին օժանդակող մարմինների

Բարձր հովանաւորութեամբ և մասնակցութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և կազմակերպութեամբ՝ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի, սոյն թւի երեքշաբթի, դեկտեմբերի 1-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, կայացաւ «Հայ Գրքի» 13-րդ ցուցահանդէսի ընթացքում օժանդակող անձանց համար կազմակերպւած գնահտման երեկոն:

Միջոցառմանը ներկայ էին եկեղեցական խորհրդների, հրատարակչութիւնների և եկեղեցասէր կանանց միութեան ներկայացուցիչները, ցուցահանդէսի բացման հանդիսութեան գեղարւեստական բաժնում դերակատար անձինք և խմբերի պատասխանատուները:

Միջոցառումը սկսւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ յանձնախմբի ներկայացուցիչը բարի գալուստ մաղթեց բոլորին և յանձնախմբի անունից շնորհակալութիւն յայտնեց ցուցաբերած անվերապահ օժանդակութեան համար: Օրւայ առիթով Գերշ. Սրբազան Հայրը իր խօսքն ուղղեց ներկաներին, ասելով՝ 

«Երբ խօսում ենք «Հայ գրքի» ցուցահանդէսի մասին, պարզ  ցուցահանդէսի  հասկացողութիւն չէ, որ ընդունում ենք այն,  այլ՝ այն մեր բոլորի վկայութիւնն է հայ գրքի նկատմամբ: Հայ գիրքը մեզ համար այն նւիրական սրբութիւնն է, որի մէջ մենք մեզ ենք գտնում: Որի մէջ, մենք և՛ մեր անցեալը և՛ ներկան և՛ ապագայի երազներն ու տեսիլքներն ենք գտնում: Հետևաբար գիրքը միայն առարկայ չէ՝ այլ ժողովրդի, հաւաքականութեան կամ եկեղեցու հոգին ու ոգին է: Եւ իբրև այդպիսին է, որ ըմբռնում ենք հայ գիրքը: Ցուցահանդէսը, որ կազմակերպւում է, և դուք սիրելիներ, որ գալիս ու աշխատում էք, ոչ միայն ցուցահանդէսի աշխատանքներին էք մասնակից լինում այլ ձեր սէրը, ձեր յարգանքը և ձեր կապւածութիւնն էք դրսևորում հայ գրքի նկատմամբ և դա գանահատելի է և գովելի»:

Սրբազան Հօր արտայայտութիւններից յետոյ առիթ տրւեց ներկաներին, որպէսզի իրենց առաջակները ներկայացնեն կազմակերպւելիք գալիք ցուցահանդէսների աշխատանքների ընթացքը բարելաւելու համար: Պատրաստւել էր նաև հարցաթերթիկներ, որպէսզի ներկաները իրենց առաջարկները գրաւոր ներկայացնեն յանձնախմբին:

Ծրագրի երկրորդ բաժնում նախատեսւել էր ընդունելութեան բաժին, որի ընթացքում ներկաները իրենց կատարումներով աւելի ճոխացրին երեկոն: Ծրագրի աւարտին Սրբազան Հայրը ներկաներին նւիրեց վերջերս հրատարակւած Ս. Գրիգոր Նարեկացու Մատեան Ողբերգութեան՝ «Նարեկ»-ի մէկական հատոր:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ