Թեհրանի Ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ Շրջանի պետն այցելեց Սրբազան Առաջնորդին

Չորեքշաբթի օգոստոսի 16-ի առաւօտեան, Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի պետ՝ դոկտ. Նազարեանը այցելեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Այցելութեանը ներկայ էին Թեհրանի հայոց թեմի Թեմական Խորհրդի Բ. Ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, նոյն խորհրդի անդամ՝ պրն. Արմէն Սիմոն Խաչիկեանը, Կրթական խորհրդի անդամներ՝ տկն. Ժասմէն Մինասեանը և պրն. Ալֆրեդ Կարպետեանը նաև Հայոց Ազգային Արաքս դպրոցի տեսչուհի՝ տկն. Անի Մանուկեանը: 

Սրբազան Հայրը նախ հակիրճ բացատրութիւններ փոխանցեց Թեհրանի Հայոց Թեմի կառոյցների, Պատգամաւորական Ժողովի, Կրօնական և Թեմական Խորհուրդների և Հաշւեքննիչ մարմնի նաև հայկական համայնքի ազգային-մշակութային աշխատանքների մասին:

Վերջում Առաջնորդ Սրբազանն իր գնահատանքը և շնորհակալութիւնը յայտնեց այցելուներին, մաղթելով բոլորի համար յաջողութիւն կրթական ոլորտում: