Իսպանիայի EFE հեռուստաընկերութեան հարցազրոյցը Սրբազան Հօր հետ

Չորեքշաբթի օգոստոս 30, 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հարցազրոյց ունեցաւ Իսպանիայի EFE հեռուստաընկերութեան Իրանում բնակւող լրագրողների հետ:

Սրբազան հայրը հարցազրոյցի ընթացքին ներկայացրեց իրանահայութեան պատմականը, հայութեան ու Հայաստանի դարաւոր սերտ յարաբերութիւնը Իրանի եւ նրա ազնիւ ժողովրդի հետ։

Սրբազան հայրը Իրանը ներկայացրեց լուսամիտ ղեկավարներով ու ժողովրդով երկիր, որը իր կեանքի ուղեգիծն է դարձրել այլ կրօնների ու ազգերի ընկալումով ու սիրով վերաբերմունքը, շեշտելով որ Իրանը Միջին Արևելքի խաղաղ երկրներից է, ուր բոլոր կրօնների հետևորդներն ու ժողովուրդը համերաշխութեամբ վայելում են իրենց կրօնական և մշակութային կեանքը և կերտում են երկրի աճն ու բարգաւաճումը։