ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հանդիպում Հայոց Դպրոցների Կրօնի Ուսուցիչների հետ

Երկուշաբթի թւականիս 4 սեպտեմբերի կ.յ. ժամը 13-ին Ազգ. Առաջնորդարանի դահիլճում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տեղի ունեցաւ թեմիս հայոց դպրոցների կրօնի ուսուցիչների խորհրդակցական ժողովը, որի ընթացքին ճշտւեցին դպրոցներում կրօն դասաւանդող ուսուցիչները եւ դասաժամերը։

Հանդիպման ներկայ էին Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանն ու Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան ատենապետ՝ տկն. Անի Մանուկեանը։

Սրբազան հայրը կարեւորելով կրօնի դասաւանդման կարեւորութիւնն ու կենսականութիւնը յայտնեց, որ կրօնի դասաւանդման մակարդակի բարձրացման ի խնդիր, այսուհետ դասանիւթը դասաւանդւելու է վստահւած ու մասնագէտ ուսուցիչների կողմից։

Սրբազան հայրը նաեւ յոյս յայտնեց, որ կրօնի ուսուցիչների վերաւորակման համար որեւէ ջիգ չի խնայի ու ամէն պատեհ առիթ պիտի օգտագործէ կրօնի ուսուցիչների հոգեւոր գիտելիքների զարգացման համար, որը կը նպաստի հայ քրիստոնեայ աշակերտի հոգեւոր դաստիարակութեան եւ աճման։

Պարագաները ճշտւեցին ու փոխանցւեցին Կրթական Խորհրդին եւ պատկան պատասխանատուներին։

Սրբազան հայրը վերջում յաջողութիւն մաղթելով ուսուցչական կազմին, նրանց համար առ բարձրեալ Աստւած առաւել իմաստութիւն եւ յաջողութիւն մաղթեց։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com