Սրբազան Հայրն ընդունեց Ս. Աստւածածին Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներին

Հինգշաբթի 31 օգոստոս 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւաածին Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ պրն. Լևիկ Հայրապետեան և տիկնայք՝ Հերմիկ Արշակեան, Ռիմա Տէր Ստեփանեան, Յասմիկ Խալաֆեան և Քնարիկ Սարգսեանին:

Խորհուրդը Սրբազան հօրը զեկուցեց եկեղեցում կատարւող նորոգութիւնների մասին։ 

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց խորհրդին և քաջալերեց, որ աշխատանքներն աւելի արագացնեն, որպէսզի շուտափոյթ սկսւեն եկեղեցական արարողութիւնները: Խորհրդին փոխանցեց նաև Կրօնական և Թեմական Խորհրդների խառը նիստին առնւած որոշումը Արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեանի գծով և ասաց, որ շուտով նոր ծխատէր քահանայ է նշանակւելու Ս. Աստւածածին եկեղեցու համար:

Նոյն առիթով, Առաջնորդ Սրբազանը թւականիս շաբաթ սեպտեմբերի 2-ին այցելեց Ս. Աստւածածին եկեղեցի, նորոգութեան աշխատանքների վերահասու լինելու համար:

Ապա այցելեց «Արտակ Մանուկեան» թանգարան և եկեղեցու շրջափակում այժմ բնակւող երկու սիրիահայ ընտանիքներին: