Հանդիպում Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնատարի հետ

Կիրակի 2017 թւականի սեպտեմբերի 3-ի առաւօտեան, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Ա. ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Կրթական խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանը միասնաբար հանդիպում են ունեցել Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան Մարդկային ռեսուրսների եւ տեղեկատւական տեխնոլոգիայի ծրագրաւորման կենտրոնի պետ՝ Էսֆանդեար Չհարբանդի հետ:

Հանդիպման ընթացքում արծարծւել են ուսման մակարդակի բարձրացման ուղղութեամբ մտահոգութիւններ եւ հայոց դպրոցները կարող ուսուցիչներով ու տեսուչներով օժտելու հարցեր:

Պրն. Չհարբանդը լսելով արտայայտւած դժւարութիւնները, յայտարարել է, որ ինքն լաւատեղեակ է հայոց դպրոցների խնդիրներին ու խոստացել ամէն կերպ օժանդակել Կրթական խորհրդին եւ համագործակցել՝ կարող ուսուցիչներով ու տեսուչներով օժտելու հայոց դպրոցները: