Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հանդիպում Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատար զօրավար Ռահիմիի հետ

Զօրավար Հոսէյն Ռահիմին Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատար է նշանակւել:

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, աստւածային կրօնների ներկայացուցիչները այցելելով զօրավար Ռահիմիի գրասենեակը շնորհաւորեցին նոր պաշտօնում նրա նշանակումը:

Հանդիպմանը, որին ներկայ էր նաեւ իրաւապահ ուժերի հասարակական հարցերով տեղակալ գնդապետ Մոռադին, մասնակցում էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, Իսլամական խորհրդարանում զրադաշտականների պատգամաւոր Էխթիարին, Հրեաների միութեան փոխնախագահ Քոհան Սեդղը եւ իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան հաւաքականութիւնների գերատեսչութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու Սաիդ Թաղաւին:

Հանդիպման ժամանակ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները շնորհաւորելով Թեհրանի իրաւապահ ուժերի նոր հրամանատարին, շնորհակալութիւն յայտնեցին յատկապէս կրօնական արարողութիւնների եւ տօնակատարութիւնների անվտանգութեան ապահովման հարցում իրաւապահ ուժերի արժէքաւոր ու շարունակական համագործակցութեան կապակցութեամբ եւ յոյս յայտնեցին այս համագործակցութիւնն ու համախոհութիւնը այսուհետ էլ կը շարունակւի:

Հանդիպման ժամանակ զօրավար Ռահիմին ընդգծեց, որ իրաւապահ ուժերն անցեալի նման հաւասար կերպով կարեւորում են իրանցի բոլոր քաղաքացիների անվտանգութեան ապահովումն ու նրանց ծառայութիւնը:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ