Սրբազան Հօր ձեռամբ օրհնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ՝ Իրանի 49-րդ Համահայկական խաղերի ջահը

Իրանի 49-րդ Համահայկական խաղերը նւիրւած են լինելու «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին: 

«Ակունք» կենտրոնի սաները, ուսուցչական կազմը եւ տնօրինութիւնը ներկայ էին ջահի օրհնման արարողակարգին, որը տեղի ունեցաւ սեպտեմբերի 8-ին Ս. Աստւածածին Եկեղեցում:

Այս շրջանում խաղերի ջահը կրելու է Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականում հանդէս եկող Օշին Սահակեանը: Օրհնւած ջահը փոխադրւեց մարզաւանի Սուրբ Խաչ մատուռ, ուր եւ կը պահւի մինչեւ խաղերի բացման հանդիսութիւն:

Արարողութեանը ներկայ էին՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահն ու կազմի անդամները, Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախագահը եւ կազմի անդամները, Համահայկական խաղերի յանձնախումբը եւ բացման հանդիսութեան յանձնախումբը:

Յիշեցնենք, որ 49-րդ Համահայկական խաղերի բացումը կը կատարւի սեպտեմբերի 12-ին, որով կը մեկնարկի իրանահայութեան օլիմպիկ կոչւող այս մարզական մրցումները:

Քաղւած «Ալիք»-ի կայքէջից