Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց քանադահայ մի խումբ զբօսաշրջիկների

Թւականիս երկուշաբթի սեպտեմբերի 11-ի առաւօտեան, Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Առաջնորդարանի դահլիճում ընդունեց քանադահայ մի խումբ զբօսաշրջիկների:

Զբօսաշրջիկների եկած էին Քանադայից առաջնորդութեամբ Քանադայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բաբկէն Ս. Արք. Չարեանի:

Այցելութեանը ներկայ էին նաև Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական և Թեմական Խորհրդի անդամները:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց այցելուներին, մեծապես գնահատեց նրանց այս այցը, որ նաև Իրանն ու իրանահայութիւնը մօտկից ճանաչելու նպատակն ունէր:

Առաջնորդ Սրբազանը կարևորութեամբ շեշտեց, որ Իրանը այն չէ ինչ որ արևմտեան մամուլը, ամերիկեան լրատւամիջոցները, հրեական լաբիի ազդեցութեան ներքոյ կը ներկայացնեն:

Իրանն իբրև զարգացած, յառաջադէմ և զանազան կրօնների հետևորդների համատեղ կեցութեան օրրան, ուսուցանելի բաներ ունի իր շրջապատին: Իրանահայ համայնքը դարերով ապրել է և ապրում է, վայելելով իրենց կրօնական և տոհմիկ արարողութիւնները կատարելու ազատութիւնը: