Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի թւականիս սեպտեմբերի 13-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Թալա» ոսկերչական և գոհարեղէնների տէր և տնօրէն՝ պրն. Յովսէփ Աւետեանին:

Պրն. Աւետեանը երկար ժամանակ վարել է նաև Հայ Դատի Յանձնախմբի նախագահի պաշտօնը Թեհրանում:

Առաջնորդ Սրբազան Հայրը ջերմօրէն ընդունեց պրն. Աւետեանին և այցելութեան ընթացքին ընդհանրապէս խօսւեց գաղութային և ազգային հրատապ ու այժմեական հարցերի մասին: