Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի Հայոց Թեմի մասնակցութիւնը՝ Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Ծրագրաւորումի Յանձնախմբի Ժողովին

Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Նորընտիր Ծրագրաւորումի Յանձնախումբը գումարեց իր առաջին նիստը 1-3 դեկտեմբեր 2015-ի ՉիանգՄայ – Թայլանդում:

Սոյն ժողովին մասնակցեց՝ Ագաթա Աբրահամեանը, որպէս Ծրագրաւորումի Յանձնախմբի մնայուն անդամ՝ ներկայացնելով Հայոց Եկեղեցին Իրանում:

Առաջին օրը, Գործադիր Յանձնախումբը յատուկ պաշտամունքով սկսեց իր աշխատանքներին, բարի գալուստի եւ ողջոյնի խօսքից յետոյ սկզբնական ակնարկութիւնները տրւեց Ծրագրաւորումի Յանձնախումբի գործող նախագահ՝ Հարաւային Կորեաից վեր. Քիմ Քիրիի միջոցով:

Նորընտիր ընդհանուր քարտուղարը Դկ. Մաթիւ Ժորժը իր կարգին ողջունեց բոլորին, յաջողութիւն մաղթեց ժողովականներին ապա ընդհանուր բացատրութիւններ տւեց Ասիայի Եկեղեցիների Խորհրդի գալիք հինգ տարիների յանձնարարութիւնների եւ առաջնահերթութիւնների մասին:

Երկրորդ օրը, առաւօտեան պաշտամունքից յետոյ, ծանօթագրութիւններ տրւեցին նոր ծրագրերի կառոյցին եւ ոլորտների մասին, որոնք ընդունւել էին Գործադիր Վարչութեան միջոցով (հոկ. 2015-ին) եւ հրահանգւել էր ընդհանուր քարտուղարի միջոցով (մայիս 2015-ին):

Ապա ժողովականները քննարկեցին ներկայացւած ծրագրերը հետեւեալ խորագրերով՝

(ա). Նոր առաքելութիւն, յանուն միութեան (New Missiological thrusts and quests for unity) 

(բ). Աստւածաբանութիւն՝ Ասիական համատեքստերում (Theology in Asian contexts)

(գ). Միջեկեղեցական ձևաւորում և ղեկավարութեան զարգացում (Ecumenical formation and leadership development)

(դ). Միջեկեղեցական հոգևորութիւն (Ecumenical spirituality)

(ե). Խաղաղութիւն և համագործակցութիւն (Peace building and reconciliation)

(զ). Միջեկեղեցական պաշտպանութիւն (Ecumenical advocacy)

(է). Մարգարէական ծառայութիւն (Prophetic diakonia)

(ը). Սեռային արդարութիւն  (Gender Justice)

Ժողովականները բաժանւելով չորս խմբերի, քննարկեցին եւ կազմեցին ծրագրերի առաջարկութիւններ, որը ներկայացրին յաջորդ օրը:

Երրորդ օրը քննարկւեց ծրագրերի գործադրման ձեւերը եւ ծրագրերի իրականացման վայրեը:

Ծրագրաւորումի Յանձնախումբի գործող նախագահը վերջում ամփոփելով քննարկումները փակւած յայտարարեց Ծրագրաւորումի Յանձնախումբը առաջին նիստը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com