Անկլիքան Եկեղեցու Ներկայացուցիչները՝ Առաջնորդարանում

Կիրակի 13 դեկտեմբերի առաւօտեան, պատարագից յետոյ, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաև Փաքիստանի, Իրանի եւ Ծոցի երկրների Անկլիքան եկեղեցու առաջնորդ Գերշ. Տ. Ազատ Մարշալ Եպիսկոպոսը ընկերակցութեամբ Գերշ. Տ. Մայքլ Նազէր Ալի Եպիսկոպոսի եւ Շահզար Գիլ քահանային եւ Շահրամ սարկաւագին:

Ազատ Եպիսկոպոսը Անկլիքան եկեղեցու առաջնորդներից է եւ բարեկամ Առաջնորդ Սրբազանին: Սրբազան հայրը լայն տեղեկութիւններ տւեց իր հիւրերին, խօսեց մեր համայնքի անցեալի եւ ներկայի կեանքի մասին եւ գոհունակութեամբ անդրադարձաւ միջ-եկեղեցական յարաբերութիւնների եւ եկեղեցական գործունէութեան, որ տարւում է այստեղ Թեհրանում առանց որեւէ մէկ դժւարութեան: