Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներն այցելեցին Սրբազան Հօրը

2017 թւի, կիրակի 29 հոկտեմբերի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Սարգիս Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից տիկնայք՝ Շաքէ Եղիայեան, Արծւիկ Ադամեան, Արմինէ Աբրահամեան, Անահիտ Պօղոսեան և պարոնայք՝ Աշոտ Աբրահամեան, Նորայր Բէյգի և Էդւարդ Գորգինեանին:

Խորհրդի անդամներն եկած էին Սրբազան Հօր ծնունդը շնորհաւորելու և միաժամանակ իր հետ խորհրդակցելու յառաջիկայ տարւայ ընթացքին եկեղեցու 45-ամեակի տօնակատորութեան վերաբերեալ:

Այս առիթով խօսւեց նաև եկեղեցու ջահերի և յատակի հիմնական նորոգութիւնների մասին:

Սրբազան Հայրն իր գնահատանքը յայտնեց եկեղեցու խորհրդին, որ միշտ Առաջնորդարանում տեղի ունեցած ընդունելութիւններում իր մասնակցութիւնն է բերում, ապա յաջողութիւն մաղթեց և ասաց, որ եկեղեցու անհրաժեշտ նորոգութիւններին հետամուտ լինեն: