Ս. Աստւածածին Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամների այցն Ազգային Առաջնորդարան

Թւականիս կիրակի 29 հոկտեմբերի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց նաև Ս. Աստւաածին Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ պրն. Լևիկ Հայրապետեան և տիկնայք Հերմիկ Արշակեան, Ժաքլին Չարմահալի, Ռիմա Տէր Ստեփանեան:

Խորհուրդն եկած էր Սրբազան Հօր հետ խորհրդակցելու իրենց եկեղեցու անւանակոչութեան տօնի կապակցութեամբ և իրենից ուղղութիւններ առնելու, նաև շնորհաւորելու Սրբազան Հօրն իր ծննդեան տարեդարձի առիթով:

Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց իրենց բարեմաղթանքների համար և ուղղութիւններ տւեց եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ: