Իրանի Ազգային Թանգարանի Այցելուներ

Կիրակի թւականիս հոկտեմբերի 29-ին, Իրանի Ազգային թանգարանում, «Հայաստան և Իրան – հողի յիշողութիւն» խորագրով ցուցահանդէսին մասնակցեց Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալութեան գլխաւոր տնօրէն՝ պրն. Իւքիա Ամանոն:

Երկուշաբթի հոկտեմբերի 30-ին, երեք մեծ օտարազգ տուրիստական խմբերից բացի, Իրանի Ազգային թանգարան այցելեցին Հայոց Ազգային «Գոհար» տղայոց միջնակարգ դպրոցի աշակերտները և Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան անդամները: