Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Համայնքային հարցեր եւ Պատգամաւորական Ժողովի արտահերթ նիստը

Երկուշաբթի երեկոյեան, հոկտեմբերի 30-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստը: Առաւել քան 30 պատգամաւորների ներկայութեամբ ժողովը հիմնականում ունկնդրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի զեկոյցը՝ Հայաստանում սրանից 12-տարի առաջ գնւած եւ բարձիթողի վիճակում գտնւող հողատարածքը վաճառելու մտադրութեան մասին:

Սակայն, բուն թեմային անցնելուց առաջ ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը անդրադարձաւ համայնքում օրերս ծայր առած ինչ-որ «telegram»-արշաւի մասին եւ ընդգծեց. «Մի առ ժամանակ է, ինչ համայնքում մարդասիրական նպատակով «telegram»-արշաւ է սկսւել եւ ցանկացած անձ ներկայացնում է ինչ-որ հաշւեհամարներ եւ տեղադրելով սրբապատկերներ եւ յորդորներ, օգտագործում է ժողովրդի բարի կամքը: Այդ քայլը վերածւել է մտահոգութեան, նոյնիսկ հէնց այդ հարցերին հետեւողների կողմից»:

Խնդրի կապակցութեամբ  ատենապետը դիմեց թեմակալ առաջնորդին  է՛լ աւելի լուսաբանել խնդիրը: Թեմակալ առաջնորդը այդ մասին ընդգծեց. «Կարծես, որոշ անհատներ այսպէս ասած բարի կամեցողութեամբ, կամ անգիտութեամբ, կամ էլ բարի չարամտութեամբ  նման աշխատանք են ծաւալում: Սակայն,  համայնքը ունի իր ղեկավարութիւնը, այդ խնդրով Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կարիքաւորներին օժանդակող մարմինը տարեկան չորսից-հինգ հարիւր միլիոն թումանով նպաստներ է յատկացնում համայնքի կարիքաւոր մեր ընտանիքներին, բացի համալսարանականներին եւ դպրոցներում յատկացւած սուբսիդների, իսկ կարող է ինչ-որ բացթողում է պատահել, բայց դա չի նշանակում անտեսում ազգային իշխանութեան կողմից նման անձանց հարցով: Միւս կողմից՝ բացէիբաց այդ անհատներին ներկայացնելը նման քանալների միջոցով, մարդկային արարք չէ եւ դէմ է մարդկային արժանապատւութեանը»: Թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ համայնքը թող վստահ լինի, որ չեն անտեսւում կարիքաւոր անձինք, սակայն կատարւածների մասին բարձրաձայն չի յայտարարւում, ըստ մարդասիրական եւ բարոյախօսական նպատակների: Թեմակալ առաջնորդը նաեւ անդրադարձաւ հայոց դպրոցներ իր այցերին եւ նշեց, որ հայոց դպրոցների աշակերտների մօտ յատկանշական գիծը նրանց կարգապահութիւնն է, եւ ծնողներին յորդորեց, որ հրաժարւեն օտարամոլութիւնից ու իրենց զաւակներին ուղարկեն հայոց դպրոցներ, որոնց մակարդակը չի զիջում այլ  դպրոցներին:

Ընթացքում ՊԺ-ի ատենապետը կարեւորեց պատգամաւորների հանդիպումը ժողովրդի հետ եւ տարւած աշխատանքների արտացոլման անհրաժեշտութիւնը: Նա անցնելով ժողովի բուն օրակարգին, ընդգծեց, որ նախորդ ժողովի ընթացքում պատգամաւորները հանգամանալից անդրադարձել են Հայաստանում գտնւող 100,000 մետր թեմապատկան հողատարածքի վերաբերեալ եւ որոշում է ընդունւել նոր զարգացումների դէպքում արտահերթ նիստ գումարել: Նա ընդգծեց, որ այս արտահերթ նիստի հիմնական օրակարգը հէցն այդ թեման է եւ հրաւիրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանին, զեկուցել այդ հարցով իրականացած զարգացումների մասին: Հողատարածքի վաճառելու հարցով ընձեռնւած հնարաւորութեան մասին ժողովը Թեմական խորհրդի զեկոյցը ունկնդրելուց յետոյ, ծաւալեց երկժամեայ թէժ քննարկումներ, ներկայացնելով առաջարկութիւններ հողատարածքը վաճառւելու դէպքում գոյացած գումարը ի շահ համայնքին, լաւագոյնս օգտագործելու կապակցութեամբ: Քննարկումներից, թեր ու դէմ արտայայտութիւններից եւ ներկայացւած առաջարկութիւններից յետոյ,   ժողովը 24 թեր, 10 դէմ եւ 3 ձեռնպահ ձայնով քւէարկեց դիւանի կողմից ներկայացւած բանաձեւին, ըստ հետեւեալի՝ «Հայաստանում գտնւող թեմապատկան 10 հեկտար հողատարածքը, ի դիմաց իւրաքանչիւր քառակուսի մետրի՝ վաճառել ԱՄՆ 4 դոլարով, եւ գումարը ստանալ առաւելագոյնը մինչեւ 8 ամիս:

Վաճառքը իրագործելուց յետոյ յանձնարարւում է Թեմական խորհրդին, որպէսզի ՊԺ-ի Տնտեսական յանձնաժողովի հետ համագործակցաբար, մինչեւ 6 ամիս, վաճառքից գոյացած գումարի սահմաններում Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման ծիրում, որեւէ նախագիծ ներկայացնել Պատգամաւորական ժողովին»:

Վերջում յաջողութեան մաղթանք հնչեց թեմակալ առաջնորդի գլխաւորութեամբ Թեհրանի թեմի կողմից Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ժողովին մեկնող պատւիրակութեանը:

Լուրը քաղւեց «Ալիք» օրաթերթից

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ