Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հարցազրոյց Թ.Հ. Թեմի Շինարարական Մարմնի անդամների հետ

Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմինը հարցազրոյց է վարել Թեմական Խորհրդի կողմից ընտրւած Շինարարական Մարմնի անդամների հետ:

Հարկ է նշել, որ Շինարարական մարմնի 8 անդամից բաղկացած կազմը, իր գործունէութիւնն սկսել է 2017 թւականի յունիս ամսւայ կէսից: 

Առաջին ծանօթացման հանդիպումից յետոյ, երկրորդ նիստում, որը կայացել է թւականիս՝ յունիսի 25-ին, կատարւել է անդամների հանգամանքային աշխատանքների բաժանումը, ըստ հետևեալի՝

1- Արա Խեչօ՝ ատենապետ

2- Հերոս Օհանեան՝ փոխատենապետ

3- Ալինա Թարվերդեան՝ ատենադպիր 

4- ՎահիկՄանսուրեան՝նիւթականի պատասխանատու

5- Մարտին Տ. Մինասեան՝ խորհրդատու

6- Ռէնէ Փիազաք՝ խորհրդատու

7- Յովհաննէս Կարապետեան՝ խորհրդատու

8- Ռազմիկ  Զարգարեան՝ խորհրդատու

Մարմնի կապը Թեմական Խորհրդի հետ նշանակւել է պրն. Արա Գալստեանը:

Հարցազրոյցի սկզբում, իբրեւ նախաբան, Մարմնի ատենապետ՝ Արա Խեչօն, մասնագիտութեամբ շինարարութեան եւ կոնստրուկցիայի ճարտարագէտ, շեշտեց  «Մարմնի աշխատանքային առաջնահերթութիւնը կազմում է նախ և առաջ դպրոցների և ապա եկեղեցիների նորոգումները: Նա աւելացրեց՝ «Յունիսից մինչ այժմ բազմաթիւ շինարարական աշխատանքներ են տարւել դպրոցներում և եկեղեցիներում, որոնց մասին զեկուցագրերը լուսանկարներով պարբերաբար ներկայացւել են Թեմական Խորհրդին: Նոյեմբերից սկսելու ենք նոր աշխատանքներ:

Շրջանի ամենակարևոր աշխատանքը, որոշ տեխնիկական ցուցանիշների գրանցման թերթիկների պատրաստումն է, որտեղ գրանցւում են բոլոր աշխատանքները, որպէսզի արխիւագրւեն եւ պահւեն ապագայ աշխատանքներում օգտագործւելու համար: Սերտ աշխատանք է տարւում Թ.Հ. Թեմի Կտակա-կալւածային Մարմնի հետ: Որոշւել է մի յարմար պահեստամաս պատրաստենք Սահակեան դպրոցի բակում, որպէսզի խոշոր սարքավորումների, գործիքների և տարբեր շինարարական աշխատանքներից մնացած շինանիւթերի աւելցուկը տեղաւորենք այնտեղ՝ կրկնակի ծախսերից խուսափելու համար»: «Թեմական Խորհրդին առաջարկել ենք ձեւակերպել վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման համակարգ  (سیستم جامع تعمیرونگهداری) և մնայուն մի գրասենեակ, որտեղ կը պաշտօնավարի շուրջօրեայ կամ կէս դրոյքով արհեսրավարժ մասնագէտ: Այն խթան կը հանդիսանայ պահեստաւորւած իրերի, շինտեխնիկայի, արխիւների ու գծագրերի հասանելիութեանը, ինչը կը նպաստի նորոգման աշխատանքների արագացմանը, արդիւնաւէտութեանը և ժամանակի խնայմանը:

Այնուհետեւ Մարմնի փոխատենապետ՝ Հերոս Օհանեանը նշեց, որ անցեալ 5 ամսւայ ընթացքին, Ռոստոմ Համալիրի շինարարական նորոգման աշխատանքները եղել են Մարմնի ամենածանր աշխատանքներից մէկը: Նա բացատրեց՝ «Համալիրի բոլոր սենեակները, երկրորդ յարկի հաւաքասրահը և բակի պատերը նորոգւել և ներկւել են: Առաջին յարկում նոր հաւաքասրահ է պատրաստւել: Խոհանոցը և զուգարանները վերանորոգւել ու ներկւել են: Սրբազան Հօր գրքերի պահեստաւորման համար չորս սենեակ է յատկացւել: Ջեռուցման ու զովացման համակարգերը նորացւել, սարքաւորման կենտրոնները նորոգւել ու համալրւել են վեց նոր ջեռուցման սարքով:

Մասնագիտութեամբ մեխանիկայի ճարտարագէտ՝ Մարտին Տ. Մինասեանը ընդհանրապէս շեշտադրելով արդիական տեխնիկաներով կառուցւած «Թունեան» տարրական դպրոցում և «Սասուն» Մանկապարտէզում կատարւած աշխատանքներին, բացատրեց՝ «Քանի որ նշւած շէնքերում տեղադրւած են երկշերտ պատուհաններ և ջերմամեկուսացւած պատեր, ուստի դասարանները մայիս ամսից սկսած մինչև հոկտեմբեր ամիսը շատ տաք են լինում: Զոյգ շէնքերի կառուցման ժամանակ տեղադրւել են ջեռուցման խողովակներն ու համապատասխան տեխնիկան սարքերը, բայց ցաւօք անբաւարար բիւդջէի պատճառով , հիմնական օդային հովացման սարքն ու կցամասերը (չիլեռը چیلر و متعقلات) չեն տեղադրւել: Նման նախագծի համակարգում բնականաբար սովորական զովացնող սարքի միացնելը հնարաւոր և ձեռնտու չէ: Այս դպրոցների զովացման խնդրի լուծումը Մարմնի ապագայ կարեւոր աշխատանքներից մէկը կարող է լինել»:

Մարմնի նիւթականի պատասխանատու, մասնագիտութեամբ նոյնպէս մեխանիկայի ճարտարագէտ՝ Վահիկ Մանսուրեանը բացատրելով Մարմնի կատարած աշխատանքների հաշիւների տնօրինման ու պահմանման հարցերի մասին շեշտեց՝ «Այս շրջանում մենք աւելի կազմակերպւած գործելակերպ ենք որդեգրել նիւթական խնդիրների համար: Իւրաքանչիւր ծրագրի համար նախահաշիւ ենք կազմում և ծրագիրն աւարտելուց անմիջապէս յետոյ, Ազգային Առաջնորդարանի հաշւապահութեան հետ հաշւեփակ ենք անում: Յոյսով ենք այս շրջանում աւելի աշխոյժ և արդիւնաւէտ աշխատանքներ կը կատարւեն: Ջանք է գործադրւում նւազագոյն գումարներով ու ծախսերով լաւագոյն աշխատանքը կատարել»:

Յովհաննէս Կարապետեանը նկատել տւեց Մարմնի անդամների համերաշխ և զգօն աշխատանքների մասին, յաւելելով՝ «Բաւականին շինարարական լուրջ, ընդարձակ և բարեբախտաբար յաջող աշխատանքներ են իրականացւում Մարմնի անդամների միջոցով»:

Մասնագիտութեամբ՝ քիմիայի ճարտարագէտ, Ռազմիկ Զարգարեանն իր խօսքերի հիմքը դրեց Շանթ-Մարեամեան դպրոցի նորոգութիւնների վրայ, որի մասին կը ներկայացւի առանձին զեկոյց:

Շինարարութեան և կոնստրուկցիայի ճարտարագէտ՝ Ռենէ Փիազաքը, հակիրճ տեղեկութիւններ փոխանցեց Թովմասեան և Թունեան Միջնակարգ դպրոցներում կատարւած նորոգութիւնների մասին, որոնց վերաբերեալ մանրամասն տեղեկութիւնները նոյնպէս կը ներկայացւեն առանձին ցեկոյցով:

Մարմնի ատենադպիր, Ճարտարապետ՝ Ալինա Թարվերդեանը նշեց՝ «Արձանագրւում են իւրաքանչիւր ժողովի որոշումները և նամակով ու տեխնիկական բացատրութիւններով, ազգապատկան շէնքերի ներկայ իրավիճակի, կատարւող աշխատանքների, նախատեսւած ծախսերի ու նախահաշիւների մասին, յաճախ դրանց կցւած՝ տեղամասերում կատարւած լուսանկարների միջոցով տեղեակ ենք պահում Թեմական Խորհրդին: Աշխատում ենք, արխիւների, նախագծերի, գծագրերի և այլ կարևոր փաստաթղթերի ճշտգրիտ արխիւաւորման ուղղութեամբ»: 

 

Թեմական Խորհրդի անդամ և Շինարարական Մարմնի հետ կապ՝ Արա Գալստեանն իր խօսքերի սկզբում շնորհակալութիւն յայտնեց Յարաբերական Մարմնին, շինարարական Մարմնի ծանր աշխատանքները մեր համայնքին ծանօթացնելու նպատակով, կազմակերպւած այս հարցազրոյցի համար:

Նա աւելացրեց՝ «Արդէն 4 ամիս է, ինչ կեանքի է կոչւել այս խումբը և իւրաքանչիւր կիրակի, անդամները կանոնաւոր և լիակազմ մասնակցել են մարմնի ժողովներին: Ժողովներին մասնակցելուց բացի, շաբաթւայ ընթացքին տարբեր ծրագրերի վրայ աշխատանք է տարւում, ազգային կալւածներ (դպրոցներ, եկեղեցիներ, բուժարան, Սահակեան կենտրոն և այլն) այցելում և շէնքերի դժւարութիւնները զննում են: Եթէ շինարարական մարմնի կողմից արտօնութիւն չտրւի, այս տեղերում ոչ մի նորոգութիւն չի կատարւելու: Մարմինը լրիւօրէն հսկում է ազգային կալւածների բոլոր շինարարական հարցերը: Հիմնականում մեր դժւարութիւնը նիւթականի սահմանափակութիւնն է և անդամները ջանում են ծախսերը պակսեցնելով և որակը պահելով, աշխատանքներն առաջ տանել: Բաւականին լաւ գաղափարներ են ծագել, բայց դժբախտաբար ոչ բաւարար բիւդջէի պատճառով բոլորը չէ որ կարող են իրականացւել: Նիւթական խնդիրներն այնքան լուրջ են, որ միշտ առաջնահերթութիւններով ենք առաջ գնում»:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ