Սրբազան Հօր Ցաւակցական Պատգամը Քերմանշահի Երկրաշաժի Առիթով

Խոր ցաւով լսեցինք աղետալի երկրաշարժի լուրը:

Ցաւակցում ենք զոհերի ընտանիքներին և համբերութիւն ու առողջութիւն ենք ցանկանում վիրաւորներին:

Ինձ միանում են մեր ողջ ժողովականութիւնը՝ Պատգամաւորական Ժողով, Կրօնական Խորհուրդ, Թեմական Խորհուրդ, Հաշւեքննիչ Մարմին և յարակից բոլոր մարմինները ու մեր ժողովուրդը:

Աստւած հեռու պահէ մեր սիրելի Իրանը նման աղետալի երկրաշարժերից և փորձանքներից:

Սեպուհ Արք. Սարգսեան

Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի