ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

 

Այսու յայտնում ենք մեր թեմի հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ երեքշաբթի 21 նոյեմբեր 2017 տօնն է Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման: Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Այս առիթով երեքշաբթի 21 նոյեմբեր 2017-ի տեղի է ունենալու եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Այս առիթով պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Արդարեւ անցեալ տարւայ նման, այս տարի եւս, եկեղեցուս անւանակոչութեան տօնը նշւելու է ուխտագնացութեամբ եւ կրօնական յատուկ արարողութիւններով`

Ա.-Երկուշաբթի 20 նոյեմբեր 2017 երեկոյեան ժամը 6-ին հսկումի արարողութիւն

Բ.-Երեքշաբթի 21 նոյեմբեր 2017-ին Ս. Պատարագ

Սկիզբ ժամերգութեան՝ 9:00

Ս. Պատարագ՝ 10:00

Քարոզ՝ 11:00

Կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդին մասնակցելու սոյն ուխտագնացութեան եւ կրօնական արարողութիւններին, վերակենսաւորելու իր Քրիստոնէական հաւատն ու  կապւածութիւնը եկեղեցուն եւ լսելու օրւայ պատգամը:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԾԱՆՕԹ.

Բոլոր նրանք ովքեր ուզում են մատաղ անել կամ ուխտ ունեն կատարելիք թող ազնիւ լինեն դիմելու եկեղեցուս Խորհրդի քարտուղարութեան առաւօտեան ժամը 9-ից մինչեւ յետ միջօրէի ժամ 4-ը: 

Նաեւ փոխադրութեան դիւրութիւն է լինելու Եկեղեցական Խորհուրդների միջոցաւ:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com