Տօնւեց Սօսէ Մայրիկ Հանգստեան Տան 39-րդ Տարեդարձը

Թւականիս հինգշաբթի նոյեմբերի 16-ին տօնւեց Սօսէ Մայրիկ Հանգստեան Տան 39-րդ Տարեդարձը:

Տօնակատարութեանը ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Հայ կին Միութեան կից՝ «Արմենուհի Միութեան» անդամներից, «Սօսէ Մայրիկ»-ի աշխատակազմը և վարիչը, Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան վարչութեան կազմը:

Ինչպէս յայտնի է Սօսէ Մայրիկ հանգստեան տունը հովանաւորւում ու կառավարւում է Թեհարնի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան կողմից:

Սրբազան Հայրը ողջունեց Ընկերութեան ու Սօսէ Մայրիկի Տան բնակիչներին, աւետարանական խօսքերով քաջալերեց նրանց և վերջում էլ գնահատեց տան աշխատակազմին ու բոլոր նրանց ովքեր թև ու թիկունք են կանգնում նման բարեսիրական հաստատութիւններին: