ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, այս շրջանին նորից վերահաստատեց եկեղեցիների ծխական ժողովրդի հետ հանդիպելու գեղեցիկ սովորութիւնը։

Արդարեւ երեքշաբթի 28 նոյեմբեր 2017-ի երեկոյեան Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ առաջին հանդիպումը, ներկայութեամբ Ս. Սարգիս եւ Ս. Աստւածածին եկեղեցիների ծխատէր քահանայ հայրերի եւ Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի։

Հանդիպումը սկսւեց Տէրունական աղօթքով եւ «զգործս ձեռաց մերոց» մաղթանքով, որից յետոյ առաջնորդ Սրբազան հայրը ողջունեց եւ գնահատեց ներկաներին, ապա բացատրեց հանդիպման նպատակը։ «Հոգեւոր հովիւի պարտականութիւնն է հանդիպել իր հօտին հետ, լսել նրա ձայնը, ասաց Սրբազան հայրը, հետեւաբար, հաւաքւել ենք, որպէսզի զրուցենք միմեանց հետ եւ փորձենք աւելիով աճեցնել մեր հոգեւոր կեանքը», եզրակացրեց Սրբազան հայրը։

Այնուհետ ներկաները անկեղծ եւ սրտբաց հարցեր տւին Սրբազան հօր, որոնց նա լայն լուսաբանիչ բացատրութիւններ տւեց, խօսւեց կիրակի եւ ուրբաթ օրերի Ս. պատարագին ներկայ լինելու մասին եւ այս առիթով հարց եղաւ թէ ինչպէ՞ս կարող ենք մեր նոր սերունդին եկեղեցի բերել։

Նոր սերունդի կրօնական դաստիարակութեան հարցի կապակցութեամբ շեշտւեց ծնողների եւ դպրոցի կարեւոր դերը, նոր սերունդը վաղ տարիքից եկեղեցի առաջնորդելու մէջ. Աստւածաշունչը ասում է «Կրթիր մանուկը երբ դեռ փոքր է եւ դրանից յետոյ նա երբեք չի շեղիր իր ճամբից»։ Հայկական գեղեցիկ առակն էլ ասում է. ՛՛Մօր կաթին հետ մտածը մինչեւ մահ տեւում է՛՛։

Խօսակցութեան մի բաժնում էլ խօսւեց աշակերտներ Կալկաթայի մարդասիրաց ճեմարան- Հնդկաստան ղրկելու հնարաւորութեան մասին։ Հաճելի եւ սրտբաց զրոյցը վստահաբար օգտակար է ժողովուրդ - եկեղեցի յարաբերութեան առաւել սերտացման համար։

Աւարտին Սրբազան հայրը, մի անգամ եւս, գնահատեց ներկաներին եւ բոլորին նւիրեց մէկական օրինակ նոր վերահրատարակւած Աստւածաշունչ Մատեանից։

Սրբազան հօր «Պահպանիչ»ով աւարտւեց հանդիպումը։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com