Այցելութիւն Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանութիւն

Իրանահայ պատւիրակութիւնը, գլխաւորութեամբ իրանի երեք հայ թեմերի առաջնորդների՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի և Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. ՔէչէճեանԻ, շաբաթ դեկտեմբերի 9-ի առաւօտեան, այցելեցին Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը:

Պրն. դեսպանն իր գոհունակութիւնը յայտնեց այս այցելութեան առիթով:

Այցելութեան ընթացքին Սեպուհ Սրբազան Հայրը յայտնեց, որ մեր ողջ ժողովուրդն ընդվզած է Աերիկայի Միացեալ Նահանգների նախագահի անարդար այն որոշումի գծով, որով Երուսաղէմը ճանաչում է որպէս Իսրայէլի մայրաքաղաք և կոչ են ուղղում աշխարհի խաղաղասէր ու արդարասէր ժողովուրդներին ու պետութիւններին դատապարտելու Միացեալ Նահանգների նախագահի այս արարքը:

Սրբազան Հայրն իր խօսքում յիշեց նաև, թէ ինչպէս Իրանն իր պետութեամբ և ժողովրդով միշտ էլ զօրավիգ է կանգնած ու կանգնում է Պաղեստինի ժողովրդի կողքին: