Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի հայոց դպրոցների 9-րդ դասարանցիների արշաւը՝ Արարատ մարզաւանում

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, հինգշաբթի, դեկտեմբերի 3-ին, ՙԱրարատ՚ մարզաւանում տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպւած արշաւը, որին իրենց մասնակցութիւնը բերեցին 126 աշակերտներ:

Սոյն արշաւին մասնակցում էին ՙԱրաքս՚, ՙԱրարատ՚, ՙԳոհար՚, ՙՆայիրի՚, ՙԹունեան՚,  ՙՄարիամեան՚, ՙՄարիամ՚ տղ., եւ ՙՄարիամ աղջ. դպրոցների աշակերտներ:

Աշակերտները նախ հաւաքւելով ՙՍասունցի Դաւիթ՚ սրահում, բաժանւեցին 10 խմբերի, որոնց ղեկավարում էին մի խումբ երիտասարդներ, ապա երեք մասի բաժանւելով, երկու մասը օգտւելով մարզաւանի բացօթեայ տարածքից, իսկ միւս մասը ՙՍասունցի Դաւիթ՚ սրահում խաղացին միմեանց հետ:

Ապա, կարճ հանգստից յետոյ, դարձեալ երկու մասի բաժանւելով, մի մասը զբաղւեցին ֆիլմի ցուցադրութեամբ, իսկ միւս մասը երկու խորհրդատու-հոգեբանի տկն. Մելինէ Բադալի եւ տկն. Բիայնա Իսաղուլեանի հետ զրուցեցին պատանեկան տարիքին յուզող հարցերի շուրջ:

Միասին ճաշելուց յետոյ, աշակերտների համար նախատեսւել էր karaoke երգի ուսուցում: 10 խմբերին բաժանւել էին երգեր եւ ազգային-յեղափոխական դէմքերի եւ դէպքերի մասին դրւագներ:

Նրանք նախ ներկայացրեցին իրենց նիւթերը, ապա երգեցին միասին:

Մէկօրեայ արշաւի ընթացքում, որը ղեկավարւում էր Դաստիարակչական յանձնախմբի միջոցով, յանձնախմբի ատենապետ Քլարա Աղախանեանը կատարեց արշաւի բացումը եւ բացատրութիւններ տւեց հաւաքաբար մի օր միասին անցկացնելու դաստիարակչական խորհրդի նպատակի մասին, որին այս աշխատանքում օգնեցին նոյն յանձնախմբի անդամներ՝ Նազիկ Բալղճեանը, Բեսի Յովհաննիսեանը, Ստելլա Ասլանեանը եւ Քամելիա Շիրւանեանը:

Յանձնախմբին այս աշխատանքում օժանդակում են՝ Ժենիա Սուքիասեանը, Արմինէ Գրիգորեանը, Արբի Ալլահվերդեանը, Վարազդատ Խեչոյեանը, Մեղմիկ Յարութիւնեանը, Շաղիկ Գալստեանը, Նայիրի Շիրւանեանը, մասնակից դպրոցների ծնողական խորհուրդների անդամներ եւ ՙԱրարատ՚ մարզաւանի պատասխանատուները: Արշաւի ընթացքում իրենց երիտասարդական եռանդով աշխուժութիւն ներշնչեցին մի խումբ միութենականներ:

Արշաւին այցելեց Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը եւ նոյն խորհրդի անդամներ Նարբէ Աբուլեանը եւ Ժասմէն Մինասեանը:

Ինչպէս նախապէս տեղեկացրել էինք, սոյն աշխատանքը ծրագրւել է 5-րդ, 6-րդ եւ միջնակարգ օղակի բոլոր դասարանների աշակերտների համար:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ