ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամաւորական պատւիրակութիւնը՝ «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» թանգարանում

 

Երեքշաբթի, դեկտեմբերի 12-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ընկերակցութեամբ Իրանի ազգային թանգարան են այցելել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանն ու նրա գլխաւորած պատւիրակութիւնը, որին մաս են կազմում ԱԺ պատգամաւորներ Աղւան Վարդանեանը, Կորիւն Նահապետեանը, Վահէ Էնֆիաջեանը եւ Նիկոլ Փաշինենաը:

Պատւիրակութիւնը այցելել է «Հայաստան եւ Իրան Հողի Յիշողութիւն» խորագրով հնագիտական գտածոների ցուցահանդէս, որտեղ առաջին անգամ ներկայացւում է Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ 303-ական նմուշներ: 

Ցուցահանդէսի նպատակն է համատեղ վեր հանել երկու ժողովրդների մշակութային եւ հոգեւոր արժէքները, որի ցուցադրումը կը նպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը եւ կընդլայնի եւ հայ եւ իրանցի ժողովուրդների ճանաչողութեան մակարդակը:

Յիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարեանին եւ նրա գլխաւորած պատւիրակութեանն երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին ընդունել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

Հայկական խորհրդարանական պատւիրակութիւնը հանդիպել է նաեւ Իսլ. խորհրդարանում Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռամազանալի Սոբհանիֆարի եւ Իսլ. խորհրդարանի տնտեսական յանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմի Դաւարանիի հետ:

Լուրը քաղւած է «Ալիք»-ի կայքէջից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com