Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Զեկոյց՝ Գերեզմանատան Վարչութիւնից

Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարմինը զրոյց է ունեցելԳերեզմանատան Վարչութեան ատենապետ՝ պրն. Ջանէս Աւետեանի հետ:  Ստորև, հակիրճ ներկայացնում ենք սոյն զրոյցը՝

2015 թւի յուլիսից նշանակւել է մեր կազմը, հետևեալ անդամներով՝

  • Ջանէս Աւետեան՝ ատենապետ
  • Սարմէն Մարտոյեան՝ փոխատենապետ
  • Սիւնէ Շահվալադեան՝ ատենադպիր
  • Կամօ Իսկանդարեան՝ նիւթականի պատ.
  • Խեչօ Նազարեան՝ անդամ
  • Սուրէն Հայրապետեան՝ անդամ

Մինչև այսօր կայացել են մեր կանոնաւոր ժողովները՝ երկու շաբաթ մէկ, երեքշաբթի օրերը, Ս. Թարգմանչաց եկեղեցում:  Մեր մարմնի աշխատանքը Թեհրանի հայ համայնքի երկու գերեզմանատների՝ Դուլաբի և Նոր Բուրաստանի վերահսկողութիւնը, պահպանումն ու բարենորոգումն է:

Մեր առաջին աշխատանքը Դուլաբի գերեզմանատան ցանկապատի նորոգումն է եղել, որը դեռևս չի աւարտւել բիւդջէի պակասի պատճառով:  Իսկ յաջորդ աշխատանքը Դուլաբի հանգստարանի եկեղեցու նորոգման խնդիրն է եղել, որն արդէն աւարտւել է:  Հանգստարանի համար պատրաստել և տրամադրել ենք բարձր մի ելարան, որի աշխատանքը կատարել է մարմնիս անդամ՝Խեչօ Նազարեանը:

Դուլաբի հանգստարանում աճել էին կանաչութիւն և խոտ ու ծածկել շիրմաքարերը, որոնց ամբողջութեամբ մաքրեցինք և շուրջ 60 բեռնատար մեքենայ աղբ ու խոտ դուրս տարինք տարածքից:  Այս աշխատանքի համար 4 աշխատաւոր ամբողջ մէկ ամիս աշխատեցին:  Այժմ կարելի է ասել բարւոք տեսքի է եկել հանգստարանը, որն զգալի է իւրաքանչիւր այցելուի համար:

Դուլաբի հանգստարանում ունեցել ենք տարբեր այցելուներ՝ զբօսաշրջիկներ, ուսանողներ և լուսանկարիչներ, որոնք հետաքրքրւած էին հանգստարանում հանգչող դէմքերով նաև հին շիրմաքարերով:

Այդ շրջանի քաղաքապետարանը և Իրանի Մշակութային Ժառանգութիւնների Կազմակերպութիւնը (سازمان میراث فرهنگی) ունեն նախագիծ այդ շրջանը զբօսաշրջիկներին գրաւիչ դարձնելու համար, որի վերաբերեալ կան յատուկ ծրագրեր, որոնք պիտի կատարւեն Թեմական Խորհրդի համաձայնութեամբ:  Այս ծրագրի համար մեր մարմինը պատրաստել է յատուկ նախագիծ, որը յանձնել ենք Թեմական Խորհրդին:  Այս նախագծի վրայ հիմնական աշխատանքը կատարել է Տկն. Սիւնէ Շահվալադեանը:

Նախատեսել ենք մեր երկու հանգստարաններում հանգչող հանգուցեալների արտասահմանում ապրող հարազատների համար ստեղծել հնարաւորութիւն իրենց հանգուցեալի համար հոգեհանգիստ կատարելու կամ շիրիմը կարգաւորելու աշխատանքը, որի ծախսը վճարելու են հարազատները:  Այդպիսով, ոչ միայն թեթևանալու են մեր ծախսերը, այլև կարգաւորւելու է գերեզմանատան վիճակը:  Դուլաբի հանգստարանի ծառերի ոռոգման համար, շրջանի քաղաքապետարանի հետ կապ ենք հաստատել, որ որպէս կանաչ գօտի, լուծւի ջրի խնդիրը և այդ աշխատանքը կատարի քաղաքապետարանը:

Նոր Բուրաստանի հանգստարանում արդէն մեր աշխատակիցները կատարում են առօրեայ աշխատանքները, սակայն մեր մարմնի գործի անցնելու սկզբում ամբողջապէս մաքրեցինք հանգստարանը բոլոր տեսակ աղբերից:

Հիմնական բարանորոգել և ներկել ենք հանգստարանի սառնարանը, որը կարգին տեսքի է եկել:  Մտածում ենք սառնարանը օժտել նոր կոմպրեսորով, որի համար դիմել ենք Թեմական Խորհրդին, այս սարքաւորումը անհրաժեշտ է, քանի որ եթե ներկայիս կոմրեսորը փչանայ, մեծ դժւարութեան առաջ ենք կանգնելու հանգուցեալների դիերը պահպանելու համար:

Վերանորոգել ենք հանգստարանի ցանկապատերը և կարգի բերել:

Հանգստարանի պարիսպների հիմքը տարբեր պատճառներով վնասւել էր և բացասական էր ազդել պարիսպների վրայ, որի վերանորգումը շուրջ մէկ ամիս է սկսել ենք և յոյսով ենք նախքան Նոր Տարի աւարտին հասցնել:

Հարկ է նշել, որ մեր շինարարական բոլոր աշխատանքները կատարւում են շինարարական մարմնի հաստատումով:

Անցնող ամիսների ընթացքին վերանորոգել ենք Նոր Բուրաստանի զուգարանները:  Նորոգում ենք նաև այդ բուրաստանի վանեթ մեքենան:

Տարբեր առիթներով Նոր Բուրաստան են այցելել շրջանի ուրբաթօրեայ աղօթքի պետը և Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ՝ պրն. Մասջեդ Ջամէին:  Այս այցելութիւնների ընթացքում մեր մարմնի անդամները ներկայ են լինում հանգստարանում, նախապատրաստութիւններ տեսնում և հարկ եղած դէպքում բացատրութիւններ են տալիս հանգստարանի մասին:

Կապի մէջ ենք Բեհեշտ Զահրա Կազմակերպութեան հետ, որի պատասխանատւութեան տակ են Թեհրանի բոլոր հանգստարանները:  Դիմել ենք իրենց, Նոր Բուրաստանի վերանորոգման որոշ աշխատանքների ծախսերը նրանց միջոցով ծածկելու համար:

Սրանք էին անցնող ամիսների մեր գործունէութեան արդիւնքնեը, որը յոյս ունենք շարունակել զոյգ հանգստարաններում մեր համայնքի համար պատւաբեր և հոգեհարազատ մթնոլորտ ստեղծենք, յանուն մեր բոլոր հանգուցեալ հայրենակիցների անմոռաց յիշատակին, քանզի այն մեր համայնքի պատմութիւնն է ու մեր անցեալը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ