ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետարանի եւ քաղխորհուրդի ներկայացուցիչների այցը՝ «Ռոստոմ» դպրոց

Կիրակի, դեկտեմբերի 17-ին, Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետարանի եւ քաղխորհուրդի ներկայացուցիչները այցելեցին հայոց ազգային «Ռոստոմ» տղայոց տարրական դպրոց:

Հանդիպմանը ներկայ էին Թեհրանի 7-րդ քաղաքամասի քաղխորհուրդի եւ հասարակական գծով վարչութեան պետ Սոլթանիֆարը, Թեհրանի 7-րդ քաղաքամասի վարչական եւ ֆինանսական հարցերով տնօրէն Մոհաղեղը, «Բահար» քաղաքամասի քաղխորհրդի դիւանի ներկայացուցիչները, «Բահար» քաղաքամասի քաղխորհրդի քարտուղարի տեղակալ Քրիստ Արզումանեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, «Ռոստոմ» դպրոցի փոխտեսչուհի Ժենիա Սուքիասեանը եւ ծնողական խորհրդի ներկայացուցիչները:

Սկզբում դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Շահէն Բաղդասարեանն ողջունեց ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնեց նրանց այցելութեան կապակցութեամբ: Նա իր խօսքերում նշեց. «Մեր ժողովուրդը միշտ էլ արժեւորել է կրթական գործը, որ մատաղ սերունդը կրթւի եւ դաստիարակւի, որպէս ազգի ապագայ: Մեր իշխանութիւններն անում են ամէն ինչ, որ բարելաււի դպրոցական շէնքերի վիճակը, եւ այս գործընթացին մեծ մասնակցութիւն են ունենում նաեւ քաղաքամասի եւ քաղխորհուրդի ներկայացուցիչները»:

Շահէն Բաղդասարեանը նշեց, որ նման հանդիպումները կապ են ապահովում դպրոցի եւ պատասխանատուների միջեւ, ինչը նպատակաուղղւած է ձեւաւորելու դպրոցի զարգացման գործընթացը:

«Բահար» քաղաքամասի քաղխորհրդի քարտուղարի տեղակալ Քրիստ Արզումանեանն էլ իր հերթին երախտագիտութիւն յայտնեց պատւիրակութեանը՝ դպրոց այցելելու համար, եւ կարեւորեց ուսումնական գործընթացը պատշաճ պայմաններում կազմակերպելու անհրաժեշտութիւնը: Նա նշեց, որ հայ համայնքը մշտապէս կարեւորել է իշխանութիւնների հետ բարիդրացիական կապը՝ յաւելելով. «Այս տարիների ընթացքում քաղաքային իշխանութիւնն իր հնարաւորութեան սահմանում փորձել է աջակցել դպրոցների զարգացման աշխատանքներին»:

Քրիս Արզումանեանը անդրադառնալով հայերի դերակատարութեանն Իրանի պատմութեան տարբեր հանգրւաններում ասաց. «Հայ նահատակների կատարած սխրագործութիւնների շնորհիւ, իրանահայութիւնը պետական տարբեր շրջանակներում պատւով է արտայայտւում այն դերակատարութեան մասին, որ ցուցաբերել է երկրի հողային ամբողջականութեան պաշտպանման գործում»:

Թեհրանի 7-րդ քաղաքամասի քաղխորհուրդի եւ հասարակական գծով վարչութեան պետ Սոլթանիֆարն էլ իր հերթին շնորհաւորելով Նոր տաւայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ՝ մաղթելով Նոր տարւայ յաջող ընթացք: Նա նշեց. «Մեր հարեւան եւ բարեկամ հայերը մշտապէս գտնւում են մեր ուշադրութեան կենտրոնում եւ նրանց հետ յարաբերութիւնների զարգացումն իրանցի ժողովրդի համար օրակարգային թեմա է»:

Այնուհետեւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանն շնորհաւորելով Ս. Ծննդեան տօների առիթով իր քահանայական օրհնութիւնն ու բարեմաղթանքներն հաղորդեց ներկաներին, որից յետոյ պատասխանելով Ս. Ծննդեան եւ Ամանորի խորհուրդների եւ սպասւող միջոցառումների մասին հարցերին ասաց. «Ամանորի եւ Սուրբ Ծնունդի խորհուրդը մեզ ներկայացնում է հնի ու նորի սահմանը. մենք փորձում ենք ի մի բերել անցեալը՝ նայելով գալիք տարւան»:

Քահանայ հայրը կարեւորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների ժողովրդական սովորութիւններն անդրադարձաւ տօնածառի աւանդոյթին. «Կայ տօնական ծառով՝ տօնածառով տունը զարդարել, որով ազդարարւում է տօների սկիզբը: Մեզ մօտ ընդունւած է եղեւնի զարդարել»:

Հանդիպման վերջում եւս մէկ անգամ քաղաքապետարանի եւ քաղխորհուորդի ներկայացուցիչները շնորհաւորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ իրենց երախտագիտութիւնն յայտնեցին դպրոցի ծնողական խորհրդին եւ ուսուցչական կազմին ընդունելութեան համար՝ վերջիններիս յորդորելով, աշխատել անհրաժեշտ փոխյարաբերութեան զարգացման ուղղութեամբ:

Լուրը քաղւած է «Ալիք»-ի կայքէջից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com