ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՄԱՒՈՐԵՆՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ Ս. ՊԱՏԱՐԱԳՈՎ

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, յառաջիկայ կիրակի, 31 Դեկտեմբերի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00 Նոր տարւայ առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի մեր հետեւեալ եկեղեցիներում Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

Ս. Սարգիս եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար  Ս. Եպս. Աշգարեանը:

Առ ի տեղեկութիւն մեր սիրելի ժողովրդի զաւակներին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցւելու նաեւ երկուշաբթի 1 Յունւար 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին:

Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդին, որ ներկայ գտնւեն Ս. Պատարագի եւ սկսւող 2018 Նոր տարւան առաջին րոպէները անցկացնեն եկեղեցում եւ Աստծու ներկայութեան մէջ, միաժամանակ աղօթելու աշխարհի խաղաղութեան, մեր ժողովրդի, եկեղեցու եւ հայրենիքի յաւերժութեան համար:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com