ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԱՍՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

Երկուշաբթի, 18 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Թեհրանի եկեղեցիների ծխական ժողովրդի հետ հանդիպելու շարանում, հանդիպեց Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծխական ժողովրդի հետ։

Հանդիպման ներկայ էին եկեղեցու քահանայ հայրեր՝ Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Ղարախանեանն ու Արժ. Տ. Խաչատուր Քհնյ. Յարութիւնեանը, եկեղեցական խորհուրդն ու հաւատացեալների նկատառելի եւ միաժամանակ գնահատելի մի թիւ։

Երեկոն սկսւեց Տէրունական աղօթքով եւ «Զգործս ձեռաց մերոց» մաղթանքով, որից յետ եկեղեցական խորհրդի ատենապետ պրն. Արարատ Քէշիշեանը բարի գալստեան խօսքով ողջունեց ներկաներին իր ուրախութիւնը յայտնեց հաւատացեալների խուռներամ ներկայութեան համար եւ այնուհետ բացատրեց սոյն եւ նմանօրինակ հաւաքների կարեւորութիւնն ու անհրաժեշտութիւնը։

Առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց բոլորին եւ իր ուրախութիւնը յայտնեց այս առիթով, բացատրեց հաւաքի հիմնական նպատակը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ միմեանց հետ լինել, միմեանց մօտիկից ճանաչել իրարմով զօրանալու համար։«Հոգեւոր հովիւ եւ ժողովուրդ կենդանի հաղորդակցութիւնն ու անմիջական յարաբերութիւնը միմեանց հետ շատ կարեւոր է, ասաց Սրբազան հայրը, Այս պահը միմեանց հետ զրուցելու եւ մեր եկեղեցական, ազգային, ընկերային կեանքը յուզող հարցերի մասին խօսելու գեղեցիկ առիթ է» եզրակացրեց Սրբազան հայրը եւ այնուհետ առիթ տւաւ ներկաներին արտայայտւելու։

Ներկաներից առաջադրւած հարցերը եղան երիտասարդութիւն-ժողովուրդ-եկեղեցի յարաբերութեան հետ կապւած հարցեր, ինչպէս կարելի է զրուցել երիտասարդի հետ, նրան ներգրաւել մեր ազգային եկեղեցական կեանքի մէջ, խօսւեց նաեւ քրիստոնէական եւ հայեցի դաստիարակութեան անհրաժեշտութեան մասին։

Ներկաներից շատեր իրենց մտահոգութիւնը յայտնեցին մեր ժողովրդի մօտ հետզհետէ տեղ գտնող օտար եւ խորթ սովորութիւնների գծով, թաղման եւ հոգեհանգստեան արարողութիւնների ժամանակ անտեղի գումարների սպառման կապակցութեամբ եւ այլ երեւոյթների մասին։

Աւելի քան երկու ժամ տեւող հանդիպումը անցաւ շատ մտերմիկ եւ անկեղծ մթնոլորտում։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com