ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հայերէն Աշխատութիւնների Նշանակութիւնն Իրանի Հին Պատմութեան Մէջ

Երեքշաբթի դեկտեմբերի 19-ի երեկոյեան, Իսլամական Ազատ Համալսարանի, Թեհրանի Կենտրոն Միաւորի (دانشگاه آزاد اسلامی واحد تهران مرکزی) դահլիճում կայացաւ քննարկում հայ պատմագիրներ՝ Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Փաւստոս Բիւզանդի և Սեբէոսի աշխատութիւնների նշանակութիւնը «Իրանի հին պատմութեան մէջ» թեմայով:

Սոյն ծրագրում, որը տեղի ունեցաւ նոյն համալսարանի Հումանիտար Ֆակուլտետի «Ֆերդոսի» սրահում, ելոյթ ունեցաւ համալսարանի դասախօս՝ դոկտ. Միրզա Մոհամմադ Հասանին, որը օգտւելով Գէորգի Նալբանդեանի և Գարուն Սարգսեանի թարգմանութիւններից և այլ աղբիւրներից, պարսկերէն լեզւով ներկայացրեց վերոյիշեալ հայ պատմիչների աշխատութիւնները, կարևորելով նրանցում տեղ գտած տեղեկութիւնները, Իրանի հին պատմութեան համար:

Ծրագրի վերջում եղան հարցումներ, որոնց պատասխանեց օրւայ բանախօսը:

Ծրագրում ներկայ էին նոյն համալսարանի դասախօսներ, ուսանողներ և մի քանի թեհրանահայեր:

Լուրը տրամադրեց պրն. Գասպար Ամիրխանեանը

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com