«Ակունք» Կենտրոնի Ցուցահանդէս-Վաճառքի բացում

Չորեքշաբթի դեկտեմբերի 20-ի երեկոյեան, մեկնարկեց «Ակունք» կենտրոնի տարեկան ցուցահանդէս-վաճառքի բացման արարողութիւնը:

Միջոցառման սկզբում սաները դիմաւորեցին Սրբազան Հօրը աւանդական աղ ու հացով, այնուհետեւ բացումը կատարւեց Սրբազան Հօր ձեռմամբ:

Բացումանը ներկայ էին Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, քահանայ հայրերը, Իրանի Հայ Կաթողիկէ Թեմի առաջնորդ, Գերպ. Տ. Սարգիս Եպս. Դաւթեանը,

Իրանում ՀՀ դեսպանութեան և Թ.Հ.Թ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, միութիւնների և Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, բարերարներ եւ հոծ բազմութիւն:

 

Կենտրոնի ցուցահանդէս-վաճառքի բացման արարողութիւնը յագեցած էր գեղարւեստական կատարումներով:

Ցուցահանդէսում ներկայացւած էին, կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, որոնք հիմնականում սաներն են պատրաստում, որպէս մէկամեայ աշխատանք: Ցուցահանդէս-վաճառքի նպատակն է՝ լայն հասարակութեանը ներկայացնել կենտրոնի երեխանների կարողութիւնները, խթանելով նրանց ձեռքի աշխատանքների վաճառքին եւ նպաստելով նրանց հասարակութեան մէջ ինտեգրմանը: