ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

6-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԸ

Կիրակի, 24 դեկտեմբեր 2017-ի կէսօրին վեցերորդ շրջանի քաղաքապետ պրն. Բաբայի եւ շրջանի պետ՝ պրն. ԶաՖարի իրենց օգնականներով այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի։ Պատարագից յետոյ եկեղեցու դռան մօտ ծաղիկներ բաժանեցին հաւատացեալներին. այնուհետ Առաջնորդ Սրբազան հօր ընկերակցութեամբ նահատակաց յուշարձանին մօտ իրենց յարգանքը մատուցին մեր մէկ ու կէս միլիոն նահատակներին եւ ապա բարձրացան դահլիճ։

Դահլիճում առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց նրանց, շնորհակալութիւն յայտնեց իրենց որ մեր նահատակաց յուշարձանի առաջ յարգանք են մատուցել մեր նահատակներին եւ  ասաց.«Տօնական օրերը առիթ են, որ փոխադարձ այցելութիւններով միմեանց շնորհաւորենք եւ միմեանց համար աղօթենք, յատկապէս, այս օրերին, երբ աշխարհը եւ մասնաւորաբար Պաղեստինը, որտեղ մօտաւորապէս 2000 տարիներ առաջ Խաղաղութեան Իշխանը ծնւեց, իր ժողովրդով անարդարութեան ու բռնութեան է ենթարկւում»։ Պրն. քաղաքապետը իր կարգին իր եւ Թեհրանի քաղաքապետի ողջոյնները փոխանցեց, յայտնելով որ պրն. քաղաքապետը թելադրել է,  տօնական այս օրերին աւելիով ուշադրութիւն դարձնեն մեր քրիստոնեայ հայրենակիցների վրայ։

Վերջում պրն. քաղաքապետը Սրբազան հօր գեղեցիկ մի ծածկոց նւիրեց։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com