ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թ. Հ. Թեմի պատւիրակութիւնը՝ Թեհրանի Քաղխորհրդի Նիստում

 

Երեքշաբթի,  դեկտեմբերի 26-ի առաւօտեան, Թեհրանի քաղխորհրդի հրաւէրով Թ.Հ.Թ. Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը, որի կազմում էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, տկն. Արմինէ Սեթխանեանը և պրն. Զօրիկ Կարապետեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանեանը եւ  Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, և Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի թղթակիցը, այցելեցին Թեհրանի քաղխորհուրդի շէնք, որտեղ ներկայ գտնւեցին քաղխորհրդի հերթական՝ 33-րդ նիստին:

Քաղխորհրդարանում պատւիրակութեանն ընդունեցին խորհրդի նախագահ՝ Մոհսէն Հաշեմին և անդամները, այնուհետեւ Սրբազան Հայրը, իր հերթին ողջունելով ներկաներին, իր շնորհակալական խօսքերն յայտնեց ընդունելութեան կապակցութեամբ: 

Քաղխորհրդի նախագահը բոլոր ներկաների անունից շնորհաւորեց Սուրբ Ծննդեան և Ամանորի տօների կապակցութեամբ, այնուհետեւ արբազան հօրը առիթ տրւեց ընթերցելու իր պատգամը: 

Յատկանշական է որ, նիստին ներկայ էին մեծ թւով քաղխորհրդարանի անդամներ և  լրագրողներ, որոնք լուսաբանում էին քաղխորհրդի նիստը:

Սրբազան հայրը իր խօսքերում նշեց, որ տօնական այս օրերին աշխարհն առաւել քան երբևէ խաղաղութեան, սիրոյ և հաճութեան կարիքն ունի: Նա Աստծուց աշխարհի, Մերձաւոր Արեւելքի և Իրանի ժողովրդի համար խաղաղութիւն խնդրեց:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com