ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Խորհրդարանում Իրանահայութեան Զոյգ Պատգամաւորները Շնորհակալութիւն են յայտնում Հանրապետութեան Նախագահին

Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները  շնորհակալագրով  ողջունել են հանրապետութեան նախագահի կատարած այցը հայ նահատակների ընտանիքներին:

Նամակում մասնաւորապէս  նշւած է. «Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով ձեր՝ իրանահայ նահատակների ընտանիքներին կատարած այցը դրական արձագանգների եւ գնահատականների արժանացաւ իրանահայ համայնքի կողմից: Մենք, որպէս իրանահայ համայնքի պատգամաւորներ, մեր պարտքն ենք համարում շնորհակալութեան խօսքեր ուղղել ձեզ  եւ Բարձրեալից հայցել, որ գալիք տարին Ձեզ համար լինի յաջողութիւնների եւ առողջութեան տարի»: 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com